Ինչպե՞ս հասկանալ, որ գտել եք ձեր տղամարդուն

Երբեմն դժվար է հասկանալ՝ արդյոք ձեր հարաբերություններն ապագա ունեն, թե պարզապես ժամանակավոր բնույթ են կրում։ Բազմաթիվ գրքերի հեղինակ Միրա Կիրշենբաումը ներկայացնում է 5 չափանիշ, որոնց օգնությամբ կարող եք հասկանալ, թե որքանով եք դուք համատեղելի:

Նրա հետ շատ հեշտ է:

Նրա հետ այնքան հանգիստ եք ձեզ զգում, որ նույնիսկ չեք էլ մտածում, թե ինչ տպավորություն եք թողնում նրա վրա։ Անկեղծ զրույցներ, լիաթոք ծիծաղ և ներդաշնակ լռություն. հենց սա է կատարյալ հարաբերությունների բանաձևը:

Նրա հետ ապահով եք զգում:

Սա նշանակում է, որ ձեր ընտրյալը բավական հասուն է, հստակ պատկերացնում է՝ ինչ նպատակներ ունի և գիտի, թե ուր է գնում։ Միևնույն ժամանակ, նա միշտ լսում և կարևորում է ձեր կարծիքը:

Նրա հետ դուք միշտ բարձր տրամադրություն ունեք:

Եթե նա կարողանում է անակնկալներ մատուցել և ժպիտ պարգևել ձեզ, ապա կարող եք վստահ լինել, որ չեք սխալվել ընտրության հարցում։

Ձեր միջև առկա է փոխադարձ ձգողականություն:

Ձեր հարաբերությունները ջերմ են և կրքոտ, դուք անընդհատ միասին լինելու ցանկություն ունեք:

Հարգում եք միմյանց:

Եթե միմյանց հանդեպ հարգանքը բացակայում է, սերը չի կարող երկարատև լինել:

Աղբյուր՝ psychologies.ru