Ինչպե՞ս կրել տրենչ-վերարկուներ այս աշնանը

Դասական բաճկոնը շատերը սովոր են կրել զուսպ և նուրբ հանդերձանքով։ Մենք գիտենք, թե ինչպես կարելի է համադրել բազային տրենչ-վերարկուն շորտերի, զգեստների և պատռտված ջինսերի հետ։ Ձեզ ենք ներկայացնում 5 ոճային կերպար տրենչ-վերարկուով, որոնք այս աշնանը շատ նորաձև կլինեն։

1. Քանի դեռ դրսում այդքան էլ ցուրտ չէ, վերարկուի տակից կարելի է կրել ջինսից շորտեր միատոն վերնաշապիկով և բարձր ձմեռային կոշիկներ:

2. Զգեստները շատ գեղեցիկ են զուգակցվում տրենչ-վերարկուների հետ, հատկապես եթե երկուսն էլ միանման կամ հենց նույն գույնն ունեն։

3. Ջինսերը կամ շալվարները տրենչի հետ համադրելը շատ գեղեցիկ տարբերակ է։ Կարող եք դրանք զուգակցել դասական բլուզով և մետաքսե ժապավենով՝ կապված պարանոցին։

4. Դասական տրենչ կարող եք կրել նաև սպորտային հագուստի և կոշիկների հետ։ Դա հաստատ ձեզ թույլ չի տա աննկատ մնալ։

5. Կարող եք «խաղալ» չափսերի և ծավալի հետ։ Ստեղծե՛ք կիսաշրջազգեստով և բլուզով կերպար՝ համադրելով այն տաք գույնի տրենչի հետ։

Աղբյուր՝ Ivona