Ինչպե՞ս խնայել գումար և ունենալ շքեղ հարսանեկան արարողություն

Զույգերի համար հարսանիքի օրը իրենց կյանքի ամենակարևոր և նշանակալից օրերից մեկն է։ Յուրաքանչյուրը երազում է կատարյալ հարսանիքի մասին, սակայն հիմնականում հարսանեկան պատրաստությունը չափազանց մեծ ծախսերի հետ է կապված։

Ներկայացնում ենք մի քանի միջոց, որոնք կօգնեն ձեզ խնայել գումար և ունենալ անմոռանալի օր.

Մեքենան վերձրեք ձեր ընկերոջից

Փորձեք մեքենա չվարձակալել, մտաբերեք՝ արդյոք ձեր ընկերներից կամ հարազատներից ով ունի շքեղ մեքենա, եթե այո, ապա վերձրեք այն հարսանիքի օրվա համար։ Վստահաբար, նրանք ուրախ կլինեն այդ կարևոր օրը ձեզ տրամադրել իրենց մեքենան։

Փորձեք գտնել շահավետ տարբերակներ

Սոցիալական մեդիայում կան բազմաթիվ խմբեր, որտեղ որոշ զույգեր շահավետ գնով վաճառում են իրենց հարսանեկան արարողությունից մնացած ինչ-որ առարկաներ, որոնք արարողության ընթացքում պիտանի կլինեն։

Ընտրեք այդ սեզոնի ծաղիկներից

Դուք կխնայեք մեծ գումար, եթե ծաղկփնջի մեջ օգտագործեք սեզոնային ծաղիկներ։ Ըստ հարսանեկան արարողության ամսվա՝ ընտրեք ծաղիկի տեսակը։

Պարզ և շքեղ

Պետք չէ մեծ գումարներ վատնել մանրուքների վրա՝ միևնույնն է դրանք չեն մնալու հյուրերի հիշողության մեջ։ Կարևորը երեկոյի լավ տրամադրությունն է։

Ձեռագործ աշխատանքներ պատրաստեք

Ձեր ձեռքերով պատրաստված բացիկներն ու տարոսիկները կլինեն յուրահատուկ և չկրկնվող։ Դուք ինքներդ կզարմանաք, թե ինչքան գումար կարելի է խնայել ձեռագործ դետալներ պատրաստելով։

Աղբյուր՝ weddingideasmag.com