Ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը տոնել իր ծննդյան տարեդարձը

Երեկ լրացավ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի 39-ամյակը։ Քիմն իր ծննդյան տարեդարձը նշել է Պալմ-Սպրինգսում քույրերի և ընկերուհիների հետ՝ լողավազանի շուրջ։

Նրանք շքեղ ընթրիք են ունեցել։ Ընթրիքի սեղանը զարդարված է եղել վարդագույն փուչիկներով։

Քիմն իր ընկերուհիներին և քույրերին նվիրել է իր «Skims» ապրանքանիշից նմուշներ, օծանելիք և «Yeezy» կոշիկներ։ Քիմը նաև այցելել է «Ulta» խանութ, որտեղ արդեն առկա են Քիմ Քարդաշյանի կոսմետիկայի պարագաների նոր հավաքածուն։

Իր ծննդյան տարեդարձը Քիմը նաև տոնել է ընտանիքի անդամների հետ իր տանը։ Ընթրիքը պատրաստված է եղել «Կարուսել» հայկական ռեստորանի կողմից։

Ավելի ուշ հեռուստաաստղը նկար է հրապարակել և գրել՝ «Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար։ Սա իմ լավագույն և ամենահանգիստ ծննդյան օրն էր։ Ես անցկացրեցի հանգստյան օրերը Պալմ-Սպրինգսում, ապա ունեցա ընտանեկան ընթրիք իմ հարազատ մարդկանց հետ։ Իմ ամենասիրելի «Կարուսել» հայկական ռեստորանը պատրաստել էր հիանալի ընթրիք։ Ես ստացել եմ բազմաթիվ նվերներ իմ ընտանիքի և ընկերների կողմից…»։

Քիմը նշել է, որ իր ամուսինը՝ Քանյեն որպես ծննդյան նվեր մեկ միլլիոն դոլար է նվիրաբերել բանտային համակարգում բարեփոխումներ իրականացնող կազմակերպությանը։