
Ինչպե՞ս է կերատինն ազդում մազերի վրա
Կերատինը պաշտպանիչ սպիտակուց է, որն առկա է մազերի, մաշկի և եղունգների մեջ: Այն կարող է լինել նաև ներքին օրգաններում: Հավելենք, որ կերատին ստանում են նաև տարբեր կենդանիների փետուրներից, եղջյուրներից և բրդից, և օգտագործում այն մազերի խնամքի միջոցների արտադրության մեջ:
Շատերը կարծում են, որ կերատինե հավելումները և բուժումները կարող են ամրացնել մազերը և առողջ տեսք հաղորդել դրանց, քանի որ մազերի բաղադրության մեջ այն ի սկզբանե առկա է: Իրականում, սակայն, կերատինի ազդեցությունը շատ տարբեր կարող է լինել՝ կախված մազերի որակից, բնական հաստությունից և ընտրված կերատինային բուժման տեսակից:
Կերատինե նյութեր օգտագործողները նշում են, որ արդյունքում իրենց մազերն ավելի փափուկ և հեշտ կառավարելի են դառնում: Կերատինը աշխատում է՝ հարթեցնելով մազի բջիջները, որոնք էլ հենց ձևավորում են մազի շերտերը: Բջիջների շերտերը կլանում են կերատինը՝ փարթամ և փայլուն տեսք հաղորդելով մազերին: Կերատինն օգնում է նաև վերականգնել մազի վնասված հատվածները, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և վիտամիններով: Հենց այդ պատճառով կերատինը կատարյալ է ներկած մազերի համար. դրա շնորհիվ մազերի գույնն ավելի երկար է պահպանվում:
Աղբյուր՝ lookandthebeauty.com