Ինչպե՞ս են դաստիարակում երեխաներին տարբեր երկրներում

Աշխարհի տարբեր կետերում երեխաների դաստիարակությանը մոտենում են յուրովի։ Սակայն մի բան կա, որը տեղից բացարձակապես կախված չէ՝ բոլոր ծնողները փորձում են իրենց լավագույն հատկանիշները և արժեքները փոխանցել իրենց երեխաներին։ Ձեզ ենք ներկայացնում դաստիարակության տարբեր մեթոդներ, որոնք լիովին կարելի է օգտագործել։

Ֆրանսիական մեթոդ

Ֆրանսիական դաստիարակության մեթոդի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ծնողները երեխայի ծնունդից հետո չեն մոռանում իրենց անձնական կյանքի մասին։ Երեխան առաջին իսկ օրվանից քնում է իր անձնական մահճակալի մեջ և քնում է երեկոյան ոչ շատ ուշ, քանի որ դա ծնողների համար հնարավորություն է առանձնանալ և միասին ժամանակ անցկացնել։

Ճապոնական մեթոդ

Ճապոնիայում ոչ մի դեպքում երեխայի վրա ձեռք չեն բարձրացնում և իրենց թույլ չեն տալիս բղավել երեխայի վրա։ Մինչև որոշակի տարիք երեխաներին ամեն ինչ թույլ են տալիս՝ ջարդել խաղալիքները, նկարել պատերին, կտրատել հագուստը և այլն։ Համարվում է, որ որքան շուտ մատիտներ տաք երեխային, այնքան ավելի արագ նա կսովորի նկարել: Ճապոնացի ծնողները մեծ նշանակություն են տալիս երեխայի ամենավաղ տարիքին և կարծում, որ հենց այդ տարիներին են իր մեջ ձևավորվում գլխավոր հատկանիշները։

Գերմանական մեթոդ

Գերմանացիները մեծ նշանակություն են տալիս երեխայի կարգապահությանն ու շփման կարողությանը։ Գերմանացի ծնողները երեխային սովորեցնում են ինքնուրույն որոշումներ կայացնել։ Նույնիսկ երեխայի սենյակը կահավորելիս երեխայի կարծիքը մեծ դեր ունի. երեխան է որոշում՝ ինչպիսին պետք է լինի իր ննջասենյակը։ Գերմանիայում չեք կարող հանդիպել մի ընտանիքի, որտեղ երեխան չունի իր առանձին սենյակը։ Նրանք կարծում են, որ դա երեխային հնարավորություն է տալիս ավելի ինքնուրույն դառնալ։

Աղբյուր՝ lisa.ru