Ինչպե՞ս գումար վաստակել և ճամփորդել միաժամանակ

Աշխատանքային շուկան օրեցօր փոխվում է: Այսօր ձեռքի տակ ընդամենը համակարգիչ ունենալով՝ կարելի է մեծ գումարներ աշխատել և միաժամանակ ճամփորդել՝ ծովափերն ու սրճարանները վերածելով գրասենյակների: Իսկ ինչպե՞ս:

Ձեզ ենք ներկայացնում կանանց, ովքեր որոշել են «թվային քոչվորներ» դառնալ (մարդիկ, ովքեր աշխատում են հեռակայությամբ և դա համատեղում են ճանապարհորդությունների հետ):

 

Դենիել Թոմփսոն

Կանադայի Մոնրեալ քաղաքում ապրող Դենիել Թոմփսոնըն ազատ գրաֆիկով աշխատող մարքետոլոգ է և տարեկան մոտ £ 90,000 է վաստակում:

«2018 թվականին ես ստեղծեցի առցանց դպրոց, որն ազատ գրաֆիկով աշխատողներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ավելի լավ հաճախորդներ գտնել և միաժամանակ ճանապարհորդել ողջ աշխարհով», – նշում է Դենիելը և հավելում, որ թեև ճանապարհորդելը շատ հաճելի է, սակայն այն նաև բազմաթիվ դժվարություններ ունի, օրինակ, երբ չես կարողանում շփվել մարդկանց հետ իրենց մայրենի լեզվով. «Սակայն հենց այդ խոչընդոտներն են ինձ ավելի ինքնավստահ մարդ դարձրել»:

 

Ջեսիկա Օնգկո

Ամերիկայի Ատլանտա քաղաքում ապրող Ջեսիկա Օնգկոն գրաֆիկ դիզայներ է և տարեկան մոտ £ 27,000 է վաստակում:

«Ազատ գրաֆիկով աշխատելը թույլ է տալիս ընտրել այն երկիրը, որտեղից ես ցանկանում եմ աշխատել, և ժամանակ հատկացրել իմ երազանքների իրականացմանը: Իհարկե, երբեմն տարօրինակ է սրճարան կամ հյուրանոց մտնել, որտեղ ոչ մեկին չես ճանաչում, բայց ես արդեն հասցրել եմ բազմաթիվ ընկերներ ձեռք բերել», – նշում է Ջեսիկան և հավելում. «Ես եղել եմ Եվրոպայի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև մի շարք ասիական երկրներում, ինչպիսիք են Ֆիլիպինները, Թայլանդը, Սինգապուրը, Չինաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան»:

 

Կատրինա Կոբ

Գերմանիայում ծնված ԱՄՆ քաղաքացի Կատրինա Կոբը բիզնես խորհրդատու է և տարեկան £ 55,000 է վաստակում:

«Ես որոշեցի թվային քոչվոր դառնալ, որ կարողանամ ողջ ժամանակս տրամադրել ճանապարհորդություններին: Ես խորհուրդներ եմ տալիս ազատ գրաֆիկով աշխատող և ծառայություններ մատուցող մարդկանց, թե ինչպես է պետք կազմակերպել իրենց բիզնեսը կամ մատուցել իրենց ծառայությունները ֆինանսական ազատության հասնելու համար»:

Աղբյուր՝ cosmopolitan.com