
Ինչպե՞ս գեղեցիկ տեսք ունենալ լուսանկարներում
Լուսանկարվելուց բոլորս փորձում ենք մաքսիմալ գեղեցիկ դիրք զբաղեցնել, որպեսզի սլացիկ և անթերրի տեսք ունենանք լուսանկարներում։
Մի քանի օգտակար խորհուրդ լուսանկարներում բնական և գրավիչ տեսք ունենալու համար:
- Դուք կարող եք հայելու առաջ մարզվել և փորձել տարբեր դիրքեր. այդ դիրքերը կպահպանվեն ձեր հիշողության մեջ և նկարվելիս մեխանիկորեն կկրկնեք ձեր նախընտրած դիրքը։
- Պահեք ձեր ատամները 2 մմ հեռավորության վրա՝ առանց շուրթերը հեռացնելու իրարից:
- Երբ լուսանկարիչը պատրաստվում է նկարել երկուսից երեք վայրկյան փակեք ձեր աչքերը, այնուհետեւ բացեք, հանգստացեք և ժպտացեք:
- Բնական ժպտացեք։ Լուսանկարվելիս փորձում ենք լավագույնս դուրս գալ նկարի մեջ և հենց բնական ժպիտն է մեզ հաղորդում այդ տեսքը։
- Լուսավորությունը կարևոր է նկարվելիս: Եթե լույս չկա, գտեք լույսի աղբյուր, որը փայլ կգցի ձեր դեմքին։
- Թեքեք ձեր մարմինը խցիկի առջև: Նկարվելիս ուղիղ դեմքով մի նայեք խցիկին և փոխարենը մարմնով թեքվեք մոտավորապես 45 աստիճան: Այս անկյունային դիրքը գեղեցիկ տեսք է հաղորդում նկարին։
- Համարձակ եղեք։ Հավատացեք համարձակությունը երևում է նկարի մեջ և ցույց է տալիս ձեր բնավորությունը։ Ամենքս յուրովի ենք մեր տեսակով և դուք, նույնպես, ունեք ձեր հետաքրքիր առանձնահատկությունները:
- Երկարացրեք ձեր պարանոցը և թեքեք ճակատը մի փոքր առաջ: Ձեր դեմքը բարձր դիրք է ընդունում ինչը հմայիչ տեսք է հաղորդում։