
Ինչպե՞ս ավելի նիհար երևալ։ 5 ոճական խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ավելի նիհար երևալ
Եթե դուք հիմա այդքան էլ լավ մարզավիճակում չեք, բայց ցանկանում եք սլացիկ և գեղեցիկ տեսք ունենալ, ապա ձեզ օգնության կգան այն հագուստները, որոնք տեսողականորեն ավելի նիհար են դարձնում կազմվածքը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի գեղեցիկ կերպար, որոնք կօգնեն ձեզ ավելի գեղեցիկ տեսք ունենալ։
Երկար բաճկոն
Դասական բաճկոնը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի անբաժան մասն է կազմում։ Ձեր զգեստապահարանում անպայման պետք է հայտնվի երկար բաճկոն, քանի որ այն շատ նկատելիորեն նիհարեցնում է կազմվածքը։ Սակայն պետք է հիշել, որ բաճկոնը պետք է լինի մեկ կամ երկու չափս ավելի մեծ, այլապես դուք կարող եք տգեղ տեսք ունենալ նեղ բաճկոնով։
Բարձր գոտկատեղով տաբատներ
Ջինսերը, տաբատների դասական և կարճեցված տարբերակները շատ գեղեցիկ կնայվեն, եթե դրանք նաև բարձր գոտկատեղ ունենան։ Կրե՛ք այդպիսի շալվարները ծալված բլուզներով, վերնաշապիկներով, և ձեր կազմվածքն ավելի նիհար տեսք կունենա։
Բարձրակրունկ կոշիկներ
Եթե դուք բարձրակրունկ կոշիկների սիրահար եք, ապա այսպիսի կոշիկները պետք է դառնան ձեր զգեստապահարանի անբաժան մասը։ Բարձրակրունկները կազմվածքը ավելի սլացիկ են ցույց տալիս։ Դրանք կարող են լինել դասական կոշիկներ, բոտիլյոններ, բոտֆորտներ և այլն։
Ուղղահայաց շերտեր հագուստի մեջ
Եթե դուք ցածրահասակ եք և ունեք ավելորդ քաշ, ապա դուք պետք է ձեռք բերեք զգեստներ, որոնք իրենց վրա ունեն ուղղահայաց շերտեր։ Ոճաբանները խորհուրդ են տալիս կրել ուղղահայաց շերտերով միագույն շապիկներ, բլուզներ և դասական վերնաշապիկներ։
Մինչև հատակ հասնող երկար զգեստ
Հիանալի տարբերակ երեկույթների, տոնակատարությունների և ժամադրության համար։ Եթե դուք ցանկանում եք ոչ միայն ավելի սլացիկ դարձնել ձեր կազմվածքը, այլ նաև ավելի բարձրահասակ երևալ, ապա ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել երկար փեշով զգեստ։