
Ինչպե՞ս անվանակոչել 2018թ-ի սեպտեմբերին ծնվող տղա երեխային
Դեռ հնուց, երեխայի անունը համարվել է թալիսման, որը որոշում է նրա ճակատագիրը ու շատ բան պատմում նրա բնավորության և յուրահատկությունների մասին։ Ամեն ամիս իր նշանակությունն ու խորհուրդն ունի և մշապես պետք է ականջալուր լինել խորհուրդներին։
Այսպիսով, ներկայացնում ենք ձեզ մի քանի կորևոր խորհուրդներ. երեխայի անունն ընտրելիս՝ պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա. կարևոր է ոչ միայն արտաքին տեսքը, այլև նրա ծնվելու ժամանակաշրջանը, եղանակը, հայրանունը, ընտանեկան ավանդույթները, տատիկ-պապիկների և այլ մտերիմ բարեկամների կարծիքները։
Ցանկալի չէ, երեխային անվանակոչել հարազատներից մեկի անունով, որպեսզի նա չարժանանա ուրիշի ճակատագրին։
Բացի այդ, պետք չէ որդու անունը կապել ինչ-որ քաղաքական ամսաթվի, հայտնի հասարակական գործիչների կամ պատմական գործիչների անունների հետ, քանի որ պատմությունը փոփոխական է, իսկ անունը կպահպանվի ամբողջ կյանքում:
Անունը պետք է ներդաշնակ լինի ազգանվան և հայրանունի հետ
Սեպտեմբերին ծնվող տղայի անվանման վրա ազդում է եղանակը: Համարվում է, որ աշնանը ծնված երեխաները ռեալիստներ են։ Նրանք նպատակասլաց են և աշխատասեր։ Այդ պատճառով, բալանսը պահպանելու համար, նրանց պետք է ավելի շատ ռոմանտիկ անուններ տալ։
Ո՞ր սրբերի անուններով է խորհուրդ տրվում անվանակոչել սեպտեմբերին ծնված տղաներին
Շատ ծնողներ նախընտրում են եկեղեցական օրացույցը՝ երեխային անվանադրելու համար՝ կարծելով, որ պահապան սուրբը երեխայի կպաշտպանի ողև կյանի ընթացքում։ Ըստ ժողովրդական բանահյուսության՝ այդ սուրբը երեխային զինում է իր ուժով և իմաստությամբ։ Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգ է առնում եկեղեցական օրացուցի վրա, ապա խորհուրդ են տրվում հետևյալ անունները. Սամվել, Պետրոս, Ադրիան, Մովսես, Ալեքսանդր, Դանիել, Թեոդոսիոս, Բոգդան, Զախար, Միքայել, Մակար, Սերգեյ, Ջուլիան, Նիկիտա, Ստեփան, Վիկտոր:
Աղբյուր՝ Ivona