
Ինչպե՞ս ամռանը ճիշտ գնումներ կատարել աշնան համար
Բոլոր աղջիկներն ու կանայք միանշանակ կհամաձայնվեն, որ այն հագուստը, որը մենք գնում ենք զեղչերի ժամանակ, շատ հաճախ անպիտան են և մենք չենք կրում դրանք ապագայում։ Գնումներն ավելի պրակտիկ և օգտակար դարձնելու համար Ձեզ ենք ներկայացնում հաջորդ աշնան նորաձևության գլխավոր միտումները։ Այս հագուստներն արդեն հիմա կարելի է գտնել խանութներում և կրել դրանք անձրևոտ աշնանային օրերին։
Վանդակավոր պիդջակ
Դժվար է պատկերացնել աշնանային կերպար, որտեղ բացակայում է վանդակավոր նախշը։ Ընտրեք երկար վանդակավոր պիդջակներ մոխրագույն երանգի մեջ և համադրեք այն ջինսերով, կիսաշրջազգեստներով և դասական տաբատներով։
Լայն տաբատներ
Նեղ ջինսերը միանշանակ մնացել են անցյալում։ Իրենց փոխարինելու են եկել լայն տաբատները։ Հիմա ամենաճիշտ պահն է գնել այս մոդելի տաբատներ և կրել այն թե՛ աշխատանքի վայրում և թե՛ ընկերների հետ հանդիպման ժամանակ։ Լայն տաբատները կարելի է համադրել շապիկների և պիդջակների հետ։
Շագանակագույնի բոլոր երանգները
Հագուստի մոդելավորողները առաջարկում են մեկ կերպարի մեջ համադրել շագանակագույնի բոլոր երանգները։ Ինչը նշանակում է, որ բոլոր խանութներում պետք է ուշադրություն դարձնել այս գույնի հագուստների վրա։ Դիզայներները վստահ են, որ այսպիսի կերպարի կողքով ոչ ոք անտարբեր չի կարող անցնել։
Երկար կիսաշրջազգեստ
Շատ ակտուալ են համարվում երկար կիսաշրջազգեստները, որոնք ընդգծում են կնոջ կանացիությունը։ Աշնան եղանակին կարող եք ընտրել ավելի հաստ կտոր ունեցող տեսակները և Ձեզ հարմարավետ կզգաք ցանկացած իրավիճակում։
Հաստ կտորով ամենօրյա շապիկ
Հաստ կտոր ունեցող շապիկները բոլոր նորաձև աղջիկների զգեստապահարանի անբաժան մասնիկն են կազմում։ Զեղչերի ժամանակ կարող եք գնել մի քանի տեսակի շապիկ և կրել այն ամբողջ տարվա ընթացքում։
Ջինսե տաբատ
Ջինսե տաբատները երբեք ավելորդ չեն լինում։ Ուշադրություն դարձրեք մուգ կապույտ և սև մոդելների վրա։ Գլխավորն այն է, որպեսզի դրանք չլինեն նեղ։
Երկար թևերով բլուզներ և շապիկներ
Յուրաքանչյուր ժամանակակից կնոջ զգեստապահարանում կա սպիտակ երկար թևերով շապիկ։ Զեղչերի ժամանակ ուշադրություն դարձրեք ոչ միայն դասական սպիտակ շապիկների, այլ նաև գունավոր և մետաքսյա տարբերակների վրա։
Աղբյուր՝ glamour.ru