
Ինչու՞ օգտագործել կավե դիմակներ
Դեռ հին ժամանակներից կավն օգտագործվել է մաշկը փափկացնելու և սնուցելու համար: Այն նաև օգտագործվել է բժշկական նպատակներով դեռևս Հին Հռոմում՝ մ.թ.ա. 60-ական թվականներին:
Կավե դիմակները կիրառելի են մաշկի բոլոր տեսակների համար, քանի որ դրանք անվտանգ են և չեն գրգռում մաշկը կամ կարմրություն աոաջացնում: Դիմակները մաշկին առաձգականություն են հաղորդում և նվազեցնում են ծերության նշանները:
Մենք բոլորս մաշկի մակերեսին մահացած բջիջներ ունենք, որոնք փչացնում են մաշկի ընդհանուր տեսքը: Կավե դիմակները կարող են օգնել այս իրավիճակում ևս՝ մաքրելով մեռած բջիջները և մաշկին հաղորդելով թարմ և պայծառ տեսք:
Նշենք նաև, որ կավե դիմակները հարուստ են մաշկի համար անհրաժեշտ հանքանյութերով, որոնք ներծծվելով այն դարձնում են փափուկ, հարթ և պայծառ:
Աղբյուր՝ lookandthebeauty.com