
Ինչու՞ չպետք է բաց թողնել նախաճաշը
Նյու-Յորքի՝ «Կոլումբիա» համալսարանի մասնագետների կարծիքով, նախաճաշից պարբերաբար հրաժարվելը կարող է հանգեցնել առողջական վատ հետևանքների. սրտի և ուղեղի կաթվածներ, շաքարային դիաբետ։ Ըստ մասնագետների հաշվարկի՝ ամեն չորրորդ մեծահասակը պարբերաբար հրաժարվում է նախաճաշից, սակայն սա շատ վատ սովորություն է, քանի որ այն նպաստում է, որպեսզի մեծահասակների մեջ խորանա կամ առաջանա բարձր խոլեստերին և արյան բարձր ճնշում։
Խոլեսթերինն ու բարձր ճնշումը կաթվածների և այլ սրտանոթային հիվանդությունների համար վտանգավոր գործոններ են։ Նախաճաշից հրաժարվող մարդիկ հաճախ տառաում են գիրությամբ։ Նրանք չեն ստանում իրենց օրգանիզմի համար կարևոր սննդանյութեր ու նրանց մոտ ի հայտ է գալիս շաքարային դիաբետ։ Նախաճաշը խթանում է ճիշտ մարսողությանը՝ թույլ չտալով ճարպակալում։ Այն պետք է մեծահասակների առօրյայի մշտական և պարտադիր մասը կազմի։
Աղբյուրը՝ ivona.bigmir.net