Ինչու՞ է պետք ավելի հաճախ քայլել

Քայլելը հեշտ է և շատ առողջարար։ Այն թեթև աերոբիկայի տեսակ է, որը հրաշալիորեն մարզում է տարբեր տարիքի և տարբեր կառուցվածքի մարդկանց։ Եթե դուք հաճախ քայլեք, շատ շուտով կնկատեք բավականին դրական փոփոխություններ, ինչպես օրինակ՝

– քնի բարելավումը

– կալորիաների այրումը և քաշի թեթևակի կորուստը

– ոտքերի և մեջքի ստորին հատվածի մկանների ամրացումը

– ամուր հոդերը

Բացի այս ամենից, զբոսանքի սիրահարների մոտ սրտի կաթվածի ռիսկը նվազում է 20%-ով, իսկ կոնքի կոտրվածքներինը՝ 40%-ով: