
Ինչու՞ են էմոցիաները խանգարում առողջությանը և ինչպե՞ս շտկել իրավիճակը
Մեր մարմինը խոսում է, և երբեմն մեր ֆիզիկական վիճակը կարող է կապված լինել մեր էմոցիաների հետ։ Երբ մենք չենք կարողանում ազատվել բացասական էմոցիաներից, դրանք կարող են վերածվել ֆիզիկական խնդիրների։ Եվ ինչքան շատ է մարդն արտահայտում իր էմոցիաները, այնքան հաճախականությունը քիչ է հիվանդանալու։
Եկեք բացահայտենք մի քանի հոգեբանական խնդիրներ և օգնենք ինքներս մեզ՝ խուսափելու առողջական տհաճ խնդիրներից։
1․ Վախերը կարող են առաջացնել ալերգիա և մաշկային խնդիրներ։
Մի շարք հետազոտողներ ասում են, որ տարատեսակ ալերգիաները կարող են կապված լինել մտավոր առողջության հետ։ Օրինակ՝ էկզեման և ասթման, կարող են առաջանալ մտավոր խնդիրների հետևանքով։ Դերմատիտի կամ ասթմայի դեպքում խնդիրները հնարավոր է վերացնել հոգեբանական մի շարք վարժությունների շնորհիվ։
2․ Կախվածությունը և վատ սովորությունները կարող են հանգեցնել ավելորդ քաշի։
Մարմնի մասին հոգ տանելն ու խնամքը առաջնային պիտի լինի մեր կյանքում, իհարկե, մենք պիտի հոգ տանենք մեր մարմնի մասին, սակայն ֆանատիզմը կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների։
3․ Էմոցիոնալ խնդիրներն ու սթրեսը կարող են հանգեցնել աղեստամոքսային խնդիրների։
Մեր ստամոքսը իրենից ներկայացնում է մի ամբողջ բարդ համակարգ։ Սթրեսածին իմպուլսները կարող են առաջացնել տհաճ զգացողություններ մեր ստամոքսում։ Գաստրիտ կամ ստամոքսի այլ բորբոքում հնարավոր է ձեռք բերել նույնիսկ ներքին զգացողությունների պատճառով։ Այս դեպքում կարևոր է ունենալ մեծ պատասխանատվություն՝ դուրս գալու դժվարին իրավիճակներից՝ գտնելով խելացի լուծումներ։
Ի՞նչ անել՝ խուսափելու տհաճ զգացողություններից։
1․Սովորաբար, երբ ունենում ենք ֆիզիկական խնդիրներ՝ այցելում ենք բժիշկների։ Սակայն կարևոր է նաև այցելել հոգեբանի՝ պարզելու խնդրի հոգեբանական պատճառներն ու գտնել արդյունավետ լուծումներ ու ստանալ թերապևտիկ միջամտություն՝ լիարժեք երջանիկ ու առողջ զգալու համար։
2․Մեդիտացիան և մտքի մարզումը հրաշալի մեթոդներ են՝ սթրեսից ազատվելու և դրական էմոցիաներ ստանալու համար։
Եվ իհարկե, կարևոր է՝ չմեղադրել ինքներդ Ձեզ կամ այլոց։ Երբեմն ուղղակի անհրաժեշտ է «անջատել միտքը» և ազատվել բացասական մտքերից ու էմոցիաներից։
Աղբյուր՝ BrightSide