
Ինչո՞վ փոխարինել «գեղեցկության ներարկումները»
Հասնելով որոշակի տարիքի` կանայք ցանկանում են միշտ երիտասարդ տեսք ունենալ։ Թանկարժեք շիճուկներն ու պեպտիդներով քսուքներն, իհարկե, չեն տալիս այնպիսի հիանալի արդյունք, ինչպես «գեղեցկության ներարկումները»։
Բոտեքսը մեկն է այն հնարավոր միջոցներից, որոնք շատ կանանց մոտ առաջացնում են վախ և հակակրանք։ Իհարկե, կան կանայք, որոնք այս գործընթացին վերաբերվում են շատ նորմալ։ Սակայն գոյություն ունի կանաց մի տեսակ, որոնք կտրականապես դեմ են բոտեքսին։ Այդ դեպքում ինչո՞վ փոխարինել «գեղեցկության ներարկումները»։
Ձեզ ենք ներկայացնում բոտեքսի համարժեքներ, որոնք յուրաքանչյուր կին կարող է փորձել։ Կարևորն այն է, որ միշտ խորհրդակցեք կոսմետոլոգի հետ, որպեսզի չվնասեք ինքներդ ձեզ։
Մաշկի պիլինգ
Եթե ձեզ տանջում են դեմքի ոչ այնքան խորը կնճիռները, ապա բոտեքսի փոխարեն ձեզ կարող է օգնել մաշկի պիլինգը։ Մաշկի շերտերի վրա ազդեցության շնորհիվ տվյալ գործընթացը մաշկին հաղորդում է թարմ և շողացող տեսք և փոքրացնում է նուրբ կնճիռները։ Սակայն այն ունի մի էական թերություն՝ պիլինգի ազդեցությունը միանգամից չի երևում։ Ստիպված կլինեք պիլինգի մի ամբողջ կուրս ընդունել, որպեսզի նկատեք էական տարբերություն, և մաշկը երիտասարդանա։
Դեղատնային բաղադրատոմս
Հավանաբար, դուք մեկ անգամ չէ, որ լսել եք Դիմեքսիդի և Սոլկոսերիլի օգնությամբ «բոտեքս տնային պայմաններում» հրաշք բաղադրատոմսի մասին։ Սրանք դեղամիջոցներ են, որոնք հրաշքներ են գործում։ Դիմակը քսելուց առաջ պետք է մաքրել դեմքը։ Այնուհետև վերցրեք Դիմեքսիդը, խառնեք եռացրած ջրով 1:10 հարաբերակցությամբ, որից հետո թրջեք խծուծները (տամպոն) և մաքրեք դեմքը։ Դրանից հետո Սոլկոսերիլը քսեք հաստ շերտով և թողեք այդպես մեկ ժամ։ Որպեսզի քսուքը չչորանա, պետք է պարբերաբար դեմքը թրջել։ Մեկ ժամ անց մաքրեք ձեր դեմքը չոր տամպոնով, ապա լվացեք տաք ջրով։ Դեմքի երիտասարդացման այս մեթոդը նախ և առաջ էժան է, ինչպես նաև արդյունավետ։ Սակայն այն կիրառելուց առաջ խորհրդակցեք ձեր կոսմետոլոգի հետ։
Դեմքի դիմակներ բոտեքսի փոխարեն
Բոտեքսին հիանալի այլընտրանք կծառայի տնային պայմաններում օսլայից պատրաստված դիմակը, որն ունի կուտակային ազդեցություն և բավականին լավ ձգում է մաշկը։ Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ եռման ջուր, 1ճ․ գդալ օսլա, 5ճ․ գդալ գազարի թարմ քամած հյութ, 1ճ․ գդալ թթվասեր։ Լուծեք օսլան կես բաժակ եռման ջրի մեջ, այնուհետև դրեք եռալու և ավելացրեք մյուս կես բաժակը։ Եփեք օսլան այնքան ժամանակ, մինչև այն վերածվի մածուկի։ Այնուհետև ավելացրեք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե, իսկ հետո մաքրեք տաք ջրով։