
Տան 7 երևույթ, որոնք հոգնածություն են առաջացնում
Այս յոթ լիովին անվնաս և սովորական բաները ձեր տանը կարող են դառնալ քնի խանգարման և նույնիսկ քրոնիկական հոգնածության պատճառ:
Խառնաշփոթ
Տան խառնաշփոթը ձեր ուղեղը անընդհատ պահում է լարվածության մեջ: Եվ մշտական սթրեսը, նույնիսկ այդքան աննշանը, տանում է նյարդային սպառման և մշտապես հոգնածության զգացում է պատճառում: Որպեսզի շտկեք այդ իրավիճակը, խորհուրդ է տրվում շաբաթը մեկ օր նվիրել տան մաքրությանը․ դա կարող լինել կիրակին։
Կապույտ պատեր
Տարօրինակ է հնչում, սակայն, ամերիկացի փորձագետների խոսքերով, ովքեր ուսումնասիրել են կապույտ գույնի ննջասենյակ ունեցող 2,000 տարբեր տներ, նշել են, որ այն հանգստացնող գույն է, որը կարող է դանդաղեցնել սրտի աշխատանքն ու ցածր ճնշման պատճառ հանդիսանալ: Այսպիսով, կապույտ ֆոնը ստիպում է ձեզ քնկոտ և թույլ զգալ օրվա ընթացքում, և դուք դա, նույնիսկ, կարող եք չնկատել։
Հեռուստացույց
Հեռուստացույցը, ավելի ճիշտ, դրա դիմաց քնելու սովորությունը օրվա մեջ մշտապես թուլության և քնկոտության զգացում կարող է առաջացնել: Փաստն այն է, որ տեսանելի ճառագայթման կապույտ շրջանակը ճնշում է մադաթոնինի արտադրությանը, որը պատասխանատու է առողջ հոգնածության և քնի համար: Արդյունքում, երազը դառնում է փխրուն ու մակերեսային, որն էլ առավոտյան հոգնածության պատճառ է դառնում։
Բուրավետ մոմեր
Մի թերագնահատեք արոմաթերապիայի ազդեցությունը։ Օրինակ լավանդայի բույրով կամ այլ «հանգստացնող» բույրերով մոմերը կարող են օրվա մեջ քնկոտություն առաջացնել և հոգնածության զգացողության պատճառ դառնալ:
Մշտապես փակված շերտավարագույրներ և վարագույրներ
Մթնոլորտը լավ քնի բարեկամն է: Բայց երեկոյան ժամը չորսին հոգնածությունից և քնկոտությունից խուսափելու համար բացեք վարագույրներն ու շերտավարագույները, որպեսզի բնական լույսը ներթափանցի տուն։
Չափազանց սառը սենյակ
Հայտնի է, որ սառը ցնցուղը թարմացնում է, սակայն սառը սենյակը, հակառակը, ստիպում է զգալ քնկոտություն և հոգնածություն։ Այդ իսկ պատճառով, փորձեք սառը պահել միայն ննջասենյակը, այն էլ քնելուց մի քանի ժամ առաջ: