
Ինչն է ծերացնում կնոջը (արտաքին գործոններ)
Աղջիկներ, այսօր կուսումնասիրենք այն պատճառները, որոնք կնոջը/աղջկան կարող են ավելացնել տարիներ։ Սրանք իմ անձնական դիտարկումները չեն, թեպետ լիովին կիսում եմ կարծիքը։ Նշեմ, որ մեծ բաժինն ընկնում է արտաքին տեսքի վրա։
Ավելորդ քաշ
Այո, ավելորդ քաշը ավելի տարիքով է ցույց տալիս։ Համոզված եմ, գրեթե բոլորը քաշի տատանումներ ունեցել են և նկատել, թե ավել կգ-ները առաջին հերթին մարմնի որ հատվածի վրա են երևում։ Ամեն դեպքում ավելորդ քաշը վիզուալ տարիներ է ավելացնում։
Ավելորդ (չափից դուրս) արևայրուք
Կարծես թե արևայրուքը պետք է առավել գեղեցկացնի մաշկը, տեսքը, սակայն դա հաճախ հակառակ էֆեկտ է ունենում։
Երբեմն չափավոր արևայրուքը նույնիսկ ավելի հմայիչ է, բայց նախ բոլորին չէ, որ սազում է։ Այն նաև վնաս է մաշկին։ Այսպիսով, եթե արևայրուքի սիրահար եք, դա արեք զգուշորեն ու անվտանգության կանոններին հետևելով, և համոզվեք, որ այն ձեզ չի մեծացնում։
Սխալ ընտրված դիմահարդարում և սանրվածք
Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի գունային տիպ։ Անկախ նրանից, թե ինչն է գրավում, կան մարդիկ, ում օրինակ պրինտեր ու վառ գույներ չեն սազում։
Հեղինակ՝ Տաթև Հովհաննիսյան