Ինչի՞ հետ կրել կաշվե բաճկոն աշնանը

Կաշվե բաճկոնը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի անբաժան մասն է կազմում։ Այն շատ յուրօրինակ է, պրակտիկ և անփոխարինելի աշուն-գարուն եղանակի համար։ Այդ պատճառով երբեմն դժվար է հորինել նոր և հետաքրքիր կերպարներ կաշվե բաճկոնով։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի ոճային տարբերակ այս աշնան համար։

Այս տարի ընտրե՛ք կաշվե բաճկոններ, առանց ավելորդ ձևավորման։ Այդպիսի կաշվե բաճկոններ կարող եք կրել ուղիղ ջինսերի, վերնաշապիկների, լաքապատ կոշիկների հետ։ Ավելի տաք եղանակի համար կարող եք ընտրել կեդեր կամ սպորտային կոշիկներ։

Եթե Ձեր պլանների մեջ է մտնում լինել կանացի, ապա կրե՛ք կաշվե բաճկոն մինի կամ միդի շրջազգեստների հետ։ Որպեսզի կերպարը դառնա ավելի ամբողջական, ընտրե՛ք բարձրակրունկ կոշիկներ, իսկ տափակ կոշիկներից ավելի լավ է ազատվել։

Շատ պայծառ և ոճային տեսք կունենաք, եթե կրեք կաշվե բաճկոնը կաշվե կիսաշրջազգեստի հետ։ Նման համադրությունը շատ հարուստ տպավորություն է թողնում։ Իսկ եթե ցանկանում եք մի փոքր գույն ավելացնել, կարող եք կապել մեծ պայծառ շարֆ, գոտի կամ վառ գույնի պայուսակ բռնել։

Մի՛ սահմանափակվեք միայն սև գույնի կաշվե բաճկոններով, այս աշուն ոճային են կարմիր, կորալ, բորդո և կապույտ գույները։

Կաշվե բաճկոնները շատ լավ են նայվում տարբեր տեսակի բլուզների հետ։ Փորձե՛ք Ձեր ոճն ավելի սպորտային դարձնել։ Շատ գեղեցիկ համադրություն է կաշվե սև բաճկոնը սև ջինսերով, սպիտակ կեդերով և բլուզով։

Աղբյուր՝ Ivona