Ե՞րբ են պլանավորում ամուսնանալ Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան

43-ամյա հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու 37-ամյա նախկին թենիսիստուհի Աննա Կուրնիկովան ծանոթացել են դեռ 2001թ՝ «Escape» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Անցյալ տարի նրանք առաջին անգամ ծնողներ դարձան՝ Աննան լույս աշխարհ բերեց երկվորյակներ Լյուսիին և Նիկոլասին։

View this post on Instagram

Game day!! ⚽️⚽️⚽️

A post shared by Enrique Iglesias (@enriqueiglesias) on

Աստղերը միասին են արդեն 17 տարի, բայց ոչ մի խոսք չի եղել հարսանիքի մասին: Ըստ մեր տեղեկությունների Էնրիկեն և Աննան նույնիսկ նշանված չեն:

Այնուամենայնիվ, հիմա կարծես զույգի երկրպագուները կարող են ուրախանալ. E! News– ին տրված հարցազրույցում Իգլեսիասը հայտարարել է, որ մտադիր է օրինականացնել հարաբերությունները իր սիրելիի հետ: «Ես շատ վաղուց եմ նրա հետ և իմ մոտ այն տպավորությունն է, որ ամուսնացած ենք: Ես ցանկանում եմ ամուսնանալ Աննայի հետ»,- ասել է նա։