Ի՞նչ պետք է կրեն հղիներն այս աշնանը

Շատ կանայք մտածում են, որ հղիության ժամանակ չեն կարող նուրբ, կանացի և գեղեցիկ տեսք ունենալ։ Հատկապես աշնանը, երբ դրսում ցուրտ է, անձրև և քամի։ Այդպիսի օրերին միայն ցանկություն է լինում փաթաթվել տաք վերմակի մեջ և սիրելի ֆիլմերը վերադիտել։ Սակայն հղի կանանց առողջության համար քայլելը շատ կարևոր է։ Ինչպիսի եղանակ էլ լինի, հղիներին անհրաժեշտ է զբոսանք և մաքուր օդ։ Եվ իհարկե, զբոսանքի դուրս գալիս չպետք է մոռանալ Ձեր ոճի մասին, հատկապես աշնանը, երբ կարելի է համադրել տարբեր ոճեր և կերպարներ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի գեղեցիկ աշնանային կերպար հատուկ հղի կանանց համար։

Այս աշնան համար ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մարմնի համար  հարմարավետ և ազատ հագուստին։

Այն կանանց համար, ովքեր նախընտրում են պրակտիկ հագուստ, շատ լավ տարբերակ են կոմբինիզոններն ու սպորտային հագուստը։ Այդպիսի հագուստը ոչ միայն ավելի կգեղեցկացնի Ձեր տեսքը, այլ նաև կտաքացնի Ձեզ վատ և ցուրտ եղանակին։

Այս աշնանը կարող եք կրել գործած կարդիգաններ և տրիկոտաժից թիկնոցներ:

Իսկ եթե դրսում մռայլ եղանակ է, ապա Ձեր ուղեկիցները պետք է դառնան տրենչ-վերարկուները, քաշմիրե բաճկոնները կամ էլ անձրևանոցները։ Պետք չէ սահմանափակվել բլուզների միագույն տարբերակներով, քանի որ աշնանը վառ գույները շատ նորաձև են: Պետք է նաև ուշադրություն դարձնել հագուստի վրա հետաքրքիր նկարներին։

Հղիների համար ոչ պակաս կանացի կլինեն ընդգծող զգեստները, տրիկոտաժից թիկնոցները և գործած միդի-կիսաշրջազգեստները։

Պետք չէ հրաժարվել ոճային ձգվող զգեստներից. կարող եք շատ հանգիստ դրանք համադրել տարբեր հագուստների հետ։

Տաք եղանակին զբոսանքների համար ընտրե՛ք զգեստներ կամ բարձր գոտկատեղով սարաֆաններ։ Շատ գեղեցիկ կնայվեն երկարավիզ բլուզները և ջեմպերները, որոնք թաքցնում են կոնքերը։

Այս աշնանը պետք չէ մոռանալ աքսեսուարների մասին։ Ցուրտ եղանակի ժամանակ ոճաբանները խորհուրդ են տալիս կրել ձեռնոցներ, գլխարկներ և շարֆեր։ Դրանք ոչ միայն տաքացնում են, այլ նաև շատ գեղեցիկ ձևով լրացնում են յուրաքանչյուր կերպար։

Աղբյուր՝ Ivona