Ի՞նչ կրել այս աշնանը։ Դենիմ հագուստներ

Դենիմներն արդեն երկար ժամանակ է, ինչ ունեն շատ բարձր վարկանիշ նորաձևության աշխարհում։ Ջինսային հագուստը գրավում է շատ աղջիկների իր յուրօրինակությամբ և պրակտիկությամբ։ Դենիմը միշտ նորաձև է, այդ պատճառով միշտ ձեռքի տակ ունեցեք ջինսային իրեր։ Իսկ ո՞ր ջինսային հագուստներն են նորաձև այս աշնանը, կարդացե՛ք մեր նյութում։

Դենիմ կիսաշրջազգեստ

Այս աշնանը զգեստապահարանի պարտադիր հագուստներից է դենիմ կիսաշրջազգեստը։ Ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մաքսի և միդի չափսերի կիսաշրջազգեստներին։ Այդպիսի կիսաշրջազգեստները կարող եք համադրել թեթև բլուզների, միագույն վերնաշապիկների, սվիտշոտների և գործած սվիտերների հետ։

Բարձր գոտկատեղով ջինսեր

Թե ինչ մոդելի կլինեն ջինսերը, այդքան էլ էական չէ, կարևորը որ դրանք լինեն բարձր գոտկատեղով։ Այդպիսի ոճը հիանալի տարբերակ է թե՛ նիհարիկ աղջիկների և թե՛ թմբլիկների համար։ Փորձե՛ք կրել ջինսերը սվիտշոտների, պուլովերների, փակ վզով բլուզների և կարդիգանների հետ։

Ջինսե կոմբինիզոններ

Եթե դուք փնտրում եք հարմարավետ և պրակտիկ հագուստ աշնան համար, ապա ջինսե կոմբինիզոնները հենց ձեզ համար են։ Ոճաբանները խորհուրդ են տալիս այս տարի ընտրել ազատ և զանգակաձև մոդելներ: Ջինսե կոմբինիզոնները ցանկալի է կրել վերնաշապիկների, պուլովերների և փակ վզով բլուզների հետ:

Դենիմ բաճկոն

Բաճկոնը, որը 90-ականների հիթն էր, այսօր նորից վերադառնում է նորաձևություն։ Այս աշնանը ձեր զգեստապահարանում ավելացրե՛ք ավելի տաք տարբերակ՝ ջինսե բաճկոն մորթիով։ Այն ոչ միայն նորաոճ տեսք կհաղորդի ձեզ, այլ նաև կտաքացնի ձեզ աշնանային ցուրտ եղանակին։

Աղբյուր՝ Ivona