Ի՞նչ կոշիկներ են նախընտրում 30-անց հայտնիները

Պրիանկա Չոպրան, Մեգան Մարքլը, Ռիհաննան և Էշլի Գրեմը 30-անց ամենաշքեղ հայտնիների ցուցակը գլխավորելուց բացի առաջին հայացքից ընդհանուր ոչինչ չունեն: Բայց իրականում նրանք բոլորն էլ աչքի են ընկնում իրենց յուրօրինակ ոճով և հագուստի ընտրությամբ: Եվ քանի որ նրանց ճաշակն արդեն հստակ ձևավորված է, ավելի քան բնական է, որ կան իրեր, որոնցից նրանք սովորաբար խուսափում են:

Ստորև ձեզ ենք ներկայացնում 2019 թվականի կոշիկների այն հիմնական միտումները, որոնցից այս նորաձև աստղերը խուսափում են, և նրանք, որոնց նախապատվություն են տալիս:

Պրիանկա Չոպրա, 37

Չի կրում՝ Ժապավենով բարձրակրունկ սանդալներ

Կրում է՝ Բարակ սանդալներ

Մեգան Մարքլ, 38

Չի կրում՝ Զինվորական երկարաճիտ կոշիկներ

Կրում է՝ Միջին երկարության երկարաճիտ կոշիկներ

Ռիհաննա, 31

Չի կրում՝ Պլաստմասե բարձրակրունկներ

Կրում է՝ Մետաղյա բարձրակրունկներ

Էշլի Գրեմ, 31

Չի կրում՝ Առօրյա սպորտային կոշիկներ

Կրում է՝ Ռետրո ոճի սպորտային կոշիկներ

Աղբյուր՝ whowhatwear.com