Ի՞նչ է պատմում մազերի գույնը մարդու մասին

Ինչպես բոլորիս հայտնի է, առաջին տպավորությունը մարդիկ ստանում են դիմացինի արտաքինից։ Մազերի գույնը նույնպես վճռորոշ դեր է խաղում մարդու մասին լիարժեք պատկերացում կազմելու հարցում, քանի որ գոյություն ունեն շատ կարծրատիպեր մազերի գույների հետ կապված։ Իսկ իրականում ի՞նչ է պատմում ձեր մասին ձեր վարսերի գույնը։

Շագանակագույն մազեր

Գործնական բառը լիովին նկարագրում է շագանակագույն մազեր ունեցող կանանց և աղջիկներին։ Նրանք խելացի են, կազմակերպված և նպատակասլաց, քանի որ հաջողության հասնելը նրանց գլխավոր նպատակն է։ Նրանք անկախ են և սիրում են կարծրատիպեր կոտրել։

Շեկ մազեր

Շիկահեր կանանց և աղջիկներին առանձնացնում է իրենց հումորի զգացումը։ Նրանք կարողանում են հեշտությամբ նոր ընկերներ ձեռք բերել։ Ընկերների շրջանում առանձնանում են իրենց ակտիվությամբ և շփվելու ունակություններով։

Խարտյաշ մազեր

Իսկ դուք գիտեի՞ք, որ Երկիր մոլորակի բնակչության ընդամենը 14 տոկոսն ունի խարտյաշ վարսեր։ Այս փաստը վկայում է իրենց յուրահատուկ և տարբերվող լինելու մասին։ Նրանք սիրում են արկածներ, տաքարյուն են և շատ ինքնավստահ։

Սև մազեր

Սև վարսեր ունեցող կանայք և աղջիկները շատ կանացի են և շատ հաջողակ։ Հստակ պատկերացում ունեն, թե ինչ են ցանկանում ունենալ ապագայում և գիտեն ինչպես հասնել այդ նպատակներին։ Սևահեր աղջիկները սեքսուալ են և միևնույն ժամանակ խորհրդավոր։

Տարբերվող գույներ

Կապույտ, մանուշակագույն, կանաչ կամ այլ տարբերվող մազերի երանգ ունեցող կանայք անկախ են։ Նրանց չի հետաքրքրում, թե իրենց մասին ինչ կմտածեն շրջապատի մարդիկ։ Նրանք ստեղծարար են և շատ են սիրում արվեստով զբաղվել։

Օմբրե/բալայաժ մազեր

Եթե վերջերս բացացրել եք ձեր մազերի գույնը, սա նշանակում է, որ սիրում եք փոփոխություններ և շատ արագ կարող եք հիասթափվել ու հոգնել ինչ-որ բանից, առավել ևս երբ դա կապված է ձեր արտաքինի հետ։ Դուք ցանկանում եք բնական տեսք ունենալ և միևնույն ժամանակ ինչ-որ բանով տարբերվել։