
Ի՞նչ է ընկերքը և ինչպե՞ս պահպանել դրա առողջությունը
Հղիության ընթացքում ձեր մարմինը զարմանահրաշ փոփոխությունների է ենթարկվում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր երեխայի աճի և զարգացման համար: Նմանատիպ փոփոխություններից մեկն էլ ընկերքի ձևավորումն է:
Ընկերքն ապահովում է մոր և պտղի միջև կենսական նշանակություն ունեցող կապը: Հղիության ընթացքում այն բազմաթիվ կենսաբանական գործառույթներ է իրականացնում. սննդանյութեր և թթվածին է մատակարարում պտղին, ապահովում է պտղի նյութափոխանակության արգասիքների դուրսբերումը, ինչպես նաև արտադրում է մի շարք հորմոններ, որոնք չափազանց կարևոր դերակատարում ունեն առողջ հղիության պահպանման համար:
Ընկերքն ամբողջովին ձևավորվում է հղիության 18-20 շաբաթական ժամկետում և շարունակում է աճել ՝ հարմարվելով պտղի կարիքներին:
Ողջ հղիության ընթացքում ընկերքը կենսական նշանակություն ունի պտղի բնականոն աճի և զարգացման համար: Հետևաբար, ընկերքի առողջության պահպանումն առաջնային նշանակություն ունի: Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում
- Առողջ սնվել:
- Հղիության ընթացքում պարբերաբար մարզումներ անել:
- Զերծ մնալ սթրեսներից:
- Խուսափել ծխելուց և ալկոհոլից:
Աղբյուր՝ flo.health