Ի՞նչ դեն նետել և ի՞նչ ձեռք բերել այս աշնան համար

Այժմ, երբ արդեն աշուն է, ամենահարմար ժամանակն է ձեր աշնանային զգեստապահարանի փոփոխության համար։ Ստորև ներկայացնում ենք՝ ինչ դեն նետել և ինչ ձեռք բերել այս սեզոնի համար։

Խուսափե՛ք պաստելներից:

Ի՞նչ հագնել դրանց փոխարեն՝ վայրի նախշեր:

Եթե ձեր պահարանն այս պահին լի է ամռան պաստելային հագուստներով, ապա աշնան համար փոխարինե՛ք դրանք այս սեզոնի ամենաոճային՝ զեբրի, օձի և կենդանական այլ պրինտերով։

Խուսափե՛ք ջինսե շորտերից:

Ի՞նչ հագնել դրանց փոխարեն՝ երկար ջինսե հագուստ:

Ժամանակն է շորտերին ցտեսություն ասելու։ Սակայն կա նոր և նույնիսկ ավելի հետաքրքիր ջինսային միտում՝ երկար ջինսե հագուստները:

Խուսափե՛ք սպորտային սանդալներից:

Ի՞նչ հագնել դրանց փոխարեն՝ երկարաճիթք կոշիկներ:

Սպորտային սանդալները գարնան և ամռան ամենահարմարավետ կոշիկներից են, բայց ժամանակն է դրանց ևս ասել հաջողություն, մինչև ձեր հաջորդ արձակուրդը: Այս կերպ դուք տեղ եք ազատում կոշիկների լավագույն կատեգորիայի՝ բոթասների համար։

Աղբյուր՝ whowhatwear.com