
Ի՞նչ անել երբ կոտրվել է ձեր դիմափոշին
Ներկայացնում ենք ձեզ մի քանի օգտակար խորհուրդներ, որոնց շնորհիվ դուք կարող եք կարող եք օգտագործել մի շարք դիմահարդարման պարագաներ, որոնք մինչև այժմ կորցրել էին իրենց նշանակությունը։
Երբ չորացել է հեղուկ շրթներկը
Կարող եք այն փակել, դնել եռացրած ջրով լի տարայի մեջ և թողնել մոտավորապես երկու րոպե։ Այնուհետև բացեք և փորձեք օգտագործել։ Շրթներկը կլինի այն փափկությամբ ինչպես առաջ էր։
Երբ չորացել է թարթիչների սևաներկը
Հարկավոր է սևաներկի մեջ լցնել լինզաների համար հատուկ նախատեսված հեղուկը և խառնել այն մեկ րոպե։
Երբ հարդարել եք ձեր մազերը, սակայն նրանք էլեկտրականանում են
Հարկավոր է պատրաստել խառնուրդ աղից, գոլ ջրից և մազերի կոնդիցիոներից և շաղացրի միջոցով ցանել մազերին։
Երբ կոտրվել է ձեր դիմափոշին
Դիմափոշու վրա ավելացրեք սպիրտ, հարթացրեք մակերևույթը գդալի օգնությամբ և թողեք այն չորանա։Չորանալուց անմիջապես հետո կնկատեք, որ այն առաջվանն է։
Երբ երկար և համաչափ թարթիչներ եք ցանկանում ունենալ
Խորհուրդ է տրվում սևաներկ օգտագործելուց առաջ թարթիչներին քսել վազելին։
Երբ հարկավոր է հնարավորինս շուտ չորացնել մատնահարդարումը
Վերցրեք տարա, լցրեք սառը ջուր, մի քանի կտոր սառույց և մատները դրեք ամանի մեջ։ Երկու րոպե հետո կարող եք հանել և համոզվել, որ նրանք չորացել են շատ կարճ ժամանակահատվածում։