Ի՞նչ ուտել Victoria’s Secret-ի «հրեշտակի» կազմվածք ունենալու համար

Նոյեմբերի վերջին տեղի է ունենալու ամենագեղեցիկ և ամենասպասված նորաձևության շոուներից մեկը՝ Victoria’s Secret-ի ցուցադրությունը։ Կազմակերպիչները միջոցառման օրը գաղտնի են պահում, բայց «հրեշտակները» արդեն ակտիվորեն պատրաստվում են ցուցադրությանը։ Լավ մարզավիճակում լինելու համար, բացի ամենօրյա մարզումներից, մոդելները ստիպված են նաև հետևել խիստ սննդակարգի։ Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես են նախաճաշում, ճաշում և ընթրում Victoria’s Secret-ի «հրեշտակները»։

Լիլի Ալդրիջ

https://www.instagram.com/p/BkX3_18HRL4/?utm_source=ig_embed

«Victoria’s Secret-ին պատրաստվելու համար անհրաժեշտ է ճիշտ «վառելիք»։ Անցած ցուցադրությունից առաջ ես նախաճաշին ուտում էի խաշած հավկիթ, ավոկադո և ըմպում կանաչ թեյ, ճաշին՝ կինոայով աղցան, իսկ ընթրիքին՝ պաստա։ Հիմա պահում եմ այդ նույն սննդակարգը»։

Սթելա Մաքսվել

«Նախաճաշին ես ուտում եմ հարած ձու, ավոկադո, գրանոլայով յոգուրտ։ Կեսօրին  նախընտրում եմ մի կտոր սաղմոն և աղցան կամ հավ և աղցան։ Ընթրիքին ուտում եմ նույնը՝ կանաչեղեն և սպիտակուցներ»։

Ժասմին Թուքս

«Սովորաբար ես ձվածեղով եմ նախաճաշում։ Մարզումներից առաջ խմում եմ սպիտակուցներով հարուստ շեյկ, իսկ հետո փորձում եմ ուտել ինչքան հնարավոր է շատ սպիտակուց, օրինակ՝ մեկ բաժին հավի գրիլ, բանջարեղեն և բրինձ կամ ստեյք, եթե մարզումները երեկոյան են ընթանում»։

Քենդիս Սվենփոուլ

https://www.instagram.com/p/BlTr7CfFckV/?utm_source=ig_embed

«Ես սննդակարգի չեմ հետևում, ոչ էլ հաշվում եմ կալորիաները, բայց միևնույն ժամանակ աշխատում եմ ճիշտ սնվել։ Փորձում եմ, որ իմ ուտելիքը հարուստ լինի բոլոր անհրաժեշտ վիտամիններով։ Նախաճաշին՝ մի բաժակ սուրճ կամ սպիտակուցներով հարուստ կոկտեյլ, որին ավելացնում եմ բեկոնով ձվածեղ։ Ճաշին՝ հավ և կինոայով աղցան։ Երեկոյան կարող եմ ինձ թույլ տալ ուտել տապակած սաղմոն կամ կարող եմ ընդհանրապես չուտել։ Ամեն ինչ կախված է տրամադրությունից»։

Ժոզեֆին Սկրիվեր

https://www.instagram.com/p/BldExbZDt0T/?utm_source=ig_embed

«Սովորաբար նախաճաշում եմ հավկիթով և բանջարեղենով, իսկ երբեմն՝ գրանոլայով յոգուրտով։ Ճաշը կարող եմ բաց թողնել և ճանապարհին ուտել վարսակի փաթիլներ։ Շատ ծանրաբեռնված մարզումներից հետո փորձում եմ ուտել սպիտակուցներ և քիչ քանակությամբ ածխաջրեր»։

Աղբյուր՝ PeopleTalk