
Ի՞նչը կարող է վնասել Ձեր մազերը
Գեղեցիկ մազերը ցանկացած կնոջ հարստությունն են: Սակայն «գեղեցկությունը պահանջում է զոհեր»: Ստորև ներկայացնում ենք՝ ինչ վտանգներ կարող են սպառնալ ձեր մազերին:
Մեխանիկական – այն առաջանում է հաճախակի կոպիտ սանրեր կամ բիգուդիներ օգտագործելուց, ինչպես նաև անընդհատ մազերը կապելուց:
Ջերմային – այն առաջանում է, երբ վարսահարդարիչը կամ բիգուդին օգտագործվում է մաքսիմալ ջերմաստիճանով: Արդյունքում մազերը դառնում են ավելի խոցելի:
Քիմիական – այն համարվում է ամենաուժեղ վնասակարը, որը կարող է առաջանալ մազերի գունաթափման և մազերի ներկման պատճառով: Արդյունքում վնասվում է մազի ամբողջ շերտը: Այսպիսի վնասից հետո մազերը վերականգնելու համար դուք պետք է դրանք կամ կտրեք, կամ բուժեք: