Ի՞նչն է բարկացնում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին

Ժամանակակից հասարակությունը փորձում է ամեն կերպ խուսափել վեճերից, որոնց արդյունքում այնքան էներգիա է ծախսվում, որ հետո մի քանի օր է պահանջվում ուժերը վերականգնելու համար։ Սակայն կան երևույթներ, որոնք ի զորու են բարկացնել մեզնից յուրաքանչյուրին, և արդյունքում չի հաջողվում խուսափել վեճերից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի «կարմիր գծերը»:

Խոյ

Խոյերին բարկացնում է, երբ իրենց արհամարհում են։ Նրանց համար շատ կարևոր է լինել բոլորի ուշադրության կենտրոնում. դա է պատճառը, որ նրանց համար մեծ հարված է, երբ իրենց փորձում են արհամարհել:

Ցուլ

Ցլերը բարկանում են, երբ իրենց նվաճումները բավարար դրվատանքի չեն արժանանում շրջապատի կողմից: Նրանք անպայման փորձում են հակառակը ապացուցել՝ իսկական վիճաբանություն հարուցելով:

Երկվորյակներ

Երկվորյակները չեն սիրում, երբ իրենց փոխարեն որոշումներ են կայացնում և իրենց կարծիքը հաշվի չեն առնում։ Նման դեպքերում պատրաստ եղեք դիմակայելու նրանց բարկությանը։

Խեցգետին

Խեցգետինները չեն սիրում պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար և տանել չեն կարողանում մեղադրանքները։ Նրանք ընդհանրապես պատրաստ չեն ընդունել սեփական սխալները։

Առյուծ

Առյուծները սովոր են թագավոր լինել: Դա է պատճառը, որ նրանք պատրաստ չեն դրանից պակաս վերաբերմունք հանդուրժել: Նրանք պատրաստ չեն դուրս գալ իրենց երևակայական աշխարհից և ընդունել այն փաստը, որ իրական կյանքում իրենք ամենևին էլ թագավոր չեն:

Կույս

Բավական է հակաճառել կույսերին, և մեծ վեճն ապահովված է։ Որքան երկար հակաճառեք նրանց, այնքան ավելի շատ նրանք կզայրանան։ Չէ որ կույսը գիտի, որ խելացի է, բայց նրան փորձում են հակառակը համոզել:

Կշեռք

Կշեռքները տանել չեն կարողանում սուտը։ Նույնիսկ աննշան սուտը կարող է բարկացնել նրանց։

Կարիճ

Կարիճներին դժվար է բարկացնել, բայց կա մի բան, որ նրանց համար անընդունելի է: Դա հիմարությունն է՝ հիմար դատողությունները, հիմար պահվածքը, հիմար եզրակացությունները:

Աղեղնավոր

Աղեղնավորները հանգստության և միայնության սիրահար են։ Նրանց համար շատ դժվար է ուշադրության կենտրոնում լինել։

Այծեղջյուր

Այծեղջյուրները բարկանում են, երբ նրանց փորձում են հրահանգներ տալ և բացատրել, թե ինչպես է պետք վարվել։ Նրանք սովոր են իրենց հարցերը միայնակ լուծել, և ավելորդ խորհուրդները բարկացնում են նրանց:

Ջրհոս

Ջրհոսներին բարկացնում է այն, որն նրանց զրկում են ընտրություն կատարելու հնարավորությունից: Նրանք չեն սիրում վարվել այնպես, ինչպես բոլորը՝ նախընտրելով լինել յուրօրինակ:

Ձկներ

Ձկները շատ են զայրանում, երբ իրենց կատարած աշխատանքի դիմաց գովասանքի խոսքեր չեն լսում։ Նրանց բարկությունը կարող է նույնիսկ շաբաթներ տևել։

Աղբյուր՝ ivona.bigmir.net