Ժամանակ խնայող հնարքներ զբաղված կանանց համար

Եթե դուք ծանր և բազմազբաղ գրաֆիկով եք ապրում և քիչ ժամանակ ունեք ձեզնով և ձեր գեղեցկությամբ զբաղվելու համար, ապա ստորև ներկայացված հնարքները ձեզ համար են:

 Կատարյալ կատվի աչք

Կատարյալ կատվի աչք ստանալու համար կարող եք օգտվել հետևյալ հնարքներից:

  1. Աչքի մատիտը սկսեք քսել աչքի արտաքին մասի անկյունից:
  2. Ըստ ձեր նախասիրության՝ աչքին գծեք ձեր նախընտրած ձևի գիծ: Ապա գծեք նաև երկրորդը և համեմատեք մյուսի հետ:
  3. Գիծը ճիշտ գծելու համար նախ կարող եք կետիկներով ստվերագծել դրա տեղերը, ապա դրանք միացնել՝ ստանալով անթերի գիծ:

Կատարյալ հոնքեր

Իսկ գիտեի՞ք, որ հաստ հոնքերը ձեր դեմքն ավելի նիհար կարող են ցույց տալ: Գեղեցիկ և հաստ ունքեր ունենալու համար կարող եք օգտվել հետևյալ հնարքներից:

  1. Նախ պետք է հասկանալ, թե հոնքի որ հատվածը կարիք ունի հաստացնելու:
  2. Դրանից հետո օգտվեք ստվերաներկից, որը հիմնականում լցնում է մազերի ետևի հատվածը՝ խիտ տեսք հաղորդելով հոնքերին:
  3. Այս քայլից հետո կարող եք օգտագործել շագանակագույն մատիտը՝ քսելով այն մազի ուղղությամբ: Այնուհետև պոչի հատվածին ավելի շատ խտություն ավելացրեք:

Արագ վերականգնում չորացած տուշի համար

Տուշն ունի երեքից վեց ամսվա կյանք: Բայց եթե ցանկանում եք այն օգտագործել ավելի երկար ժամանակ, ապա կարող եք օգտվել հետևյալ հնարքներից:

  1. Օգտագործեք աչքի կաթիլներ տուշը վերականգնելու համար՝ մի քանի կաթիլ ավելացնելով սրվակի մեջ:
  2. Թափահարեք այն:
  3. Աչքի կաթիլներից բացի կարող եք նաև ավելացնել տաք ջրի կաթիլներ:

Այս երկու հնարքները թույլ կտան օգտագործել ձեր տուշը երկար ժամանակ:

Աղբյուր՝ chicpin.com