
Ժամանակն է թարմացնել ձեր զգեստապահարանը
Արդեն ժամանակն է թարմացնել ձեր զգեստապահարանը, քանի որ մոտենում են ամառային տաք և պայծառ օրերը: Ստորև կգտնեք օգտակար խորհուրդներ տարբեր հայտնի բլոգերներից՝ ձեր ամառային զգեստապահարանը թարմացնելու համար:
«Փորձե՛ք սպիտակը սպիտակի հետ», – խորհուրդ է տալիս բլոգեր Լիզի Հենդֆիլդը, հավելելով, որ դուք պետք է հասկանաք, թե հագուստի որ ոճն է ձեզ ամենաշատը սազում և ընտրեք այդ ոճը պարզ և հանգիստ գունային համադրությամբ:
«Եղե՛ք գունեղ ոտքից մինչև գլուխ»,- խորհուրդ է տալիս Նյու Յորքյան բլոգեր Սինթիան. «Ես սիրում եմ համարձակ գունային նախշերով զգեստներ և հատուկ ուշադրություն եմ դարձնում զարդերին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք ինքը պետք է գտնի այն ոճը, որի մեջ իրեն հարմարավետ է զգում, զգում է իրեն հենց իր, ոչ թե ուրիշ մեկի կերպարում»:
Ավելացրե՛ք ֆրանսիական մոտիվներ ձեր կերպարին: «Ես սիրում եմ համադրել երբեք չհնացող ֆրանսիական ոճը այլ ոճի հագուստների հետ», – ասում է ֆրանսիացի ոճաբան Անաել Կլաոդետը: «Կարծում եմ, որ որոշ դասական ոճի հագուստներ կարող են գեղեցիկ համադրություն ստեղծել ցանկացած հանդերձանքի հետ»:
«Շորտեր թույլ վերնաշապիկով և սանդալներով՝սա է իմ ամառային տեսքը», – խոստովանում է «wethepeoplestyleVerified» ինստագրամյան էջի բլոգեր Ջեսի Բուշը: «Այս տարի ես կկրեմ այդ ամենը բեժ գույների մեջ»,- նշում է բլոգերը, հավելելով, որ ամառային հագուստը պետք է լինի թեթև և հանգիստ: