
Classy.am. Թվային նոր ամսագիր կանանց համար
Հունիսի 2-ին Երևանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում, կայացավ Сlassy.am կայք-ամսագրի շնորհանդեսը։
Միջոցառման գլխավոր նպատակն էր հյուրերին և հանրությանը ներկայացնել նորաստեղծ «Сlassy.am» կայքը։ Նշենք, որ «Classy.am»-ը «Media Unit» ընկերության նախագիծն է՝ ստեղծված կանանց համար։ Սա հարթակ է, որտեղ կանայք կգտնեն իրենց հուզող հարցերի գրեթե բոլոր պատասխանները։
Կայքն ունի տեղեկատվական 7 բաժիններ․ առողջություն, գեղեցկություն, նորաձևություն, իմ տունը, շքեղ կյանք, հարսանիք, կին և տղամարդ, ինչպես նաև՝ տեղեկատվական մաս։ Կայքում տեղ են գտնելու հոդվածներ, անդրադարձներ համաշխարհային և հայրենական նորաձևության վերջին միտումների, ինչպես նաև սկսնակ և հայտնի հայ դիզայներների աշխատանքներին մասին, ներգրավված են լինելու նաև մասնագետներ, բժիշկներ, հոգեբաններ, ովքեր օնլայն խորհրդատվությունների միջոցով բարձրացնելու են տարատեսակ խնդիրներ՝ տալով համապատասխան լուծումեր։
Միջոցառման ժամանակ, ավելի ուշ, ներկայացվեց նաև կայքի վերաբերյալ տեղեկատվական պրեզենտացիա, որում առավել մանրամասն անդրադարձ կատարվեց կայքի բաժիններին և բովանդակությանը։
Երեկոն անցավ ջերմ ընկերական մթնոլորտում։ Շնորհանդեսին ներկա էին հայտնի և սիրված դեմքեր։ Միջոցառման հաղորդավարն էր սիրված և ճանաչված ռադիոհաղորդավար Ժակը, երաժշտական կողմն ապահովում էին DJ Arni Rock-ն ու Hayk Solar-ը, երեկոն էլ ավելի գեղեցկացրեց «Absolute» բենդն իր յուրօրինակ կատարումներով։
Сlassy.am-ի շնորհանդեսի հյուրերի ցանկում էին գործարար աշխարհի, շոու-բիզնեսի և արվեստի, լրագրության և այլ ոլորտներում ընդգրկված կանայք և տղամարդիկ։ Հայաստանում էր նաև Մեդիա Յունիթ ընկերության նախագահ Ալեն Յազբեկը, ով իր շնորհակալական խոսնքը հղեց շնորհանդեսին ներկա հյուրերին և «Media Unit» ընկերության գլխավոր տնօրեն՝ Միքայել Վայեջյանը։

Հյուրերը կիսվեցին իրենց տպավորություններով, ջերմ ցանկություններով։ Ստեղծվեցին համագործակցության նոր հարթակներ և գաղափարներ՝ առաջիկա գործնական փուլին ընդառաջ։

Classy.am կայքն իր ողջ ներուժով կխթանի Հայաստանում կանանց համար կարևոր հարցերի բարձրաձայնմանը, ինչպես նաև իր թարմ և հետաքրքիր հոդվածներով ու անդրադարձներով տեղեկացված կպահի կին հասարակությանը։
Մաղթենք բոլորիս բեղուն և ստեղծագործական միջավայր՝ այս հետաքրքիր նախագիծը զարգացնելու համար։
Սիրով՝ Classy.am թիմ