Թոփ 5 կրքոտ կանանց տեսակները

Կանայք տարբեր են իրենց տեսակով և դրսևորումներով, տարբեր է նաև նրանց զգայկան ֆոնն ու էմոցիաները։ «Ivona» ամսագիրը ներկայացնում է կանանց խառնվածքների տեսակներն անկողնում։

Զոհ

Նա կարող է արտասվել սեքսից հետո: Ինտիմ մերձեցումից չի հրաժարվում, սակայն վստահ է, որ անսահմանորեն օգտագործվում է և փոխարենը ոչինչ չի ստանում: Որոշ տղամարդիկ, բնազդաբար զգալով, որ նա չի մերժի, այդպես էլ վարվում են:

Ստրկուհի

Տղամարդու ցանկությունը նրա համար օրենք է: Նա ոգևորվում է միայն այն մտքից, որ հիմա «տերը» կգա  և նա արագորեն, բայց հզոր կերպով շնորհակալություն կհայտնի նրանից ժամանակին մատուցված ընթրիքի համար:

Ձյունե թագուհի

Նա չի կարողանում լիարժեք հաճույք ստանալ։ Անկողնում՝ նա սկզբում սեթևեթում է, նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը, սակայն, ինչպես պատերազմում, երբ մարտի է դուրս գալիս՝ այլևս չի ցանկանում:

Տանտիրուհի

Մանկության և դեռահաս տարիներին նրան շատ են նեղացրել և  այժմ  նա վրեժ է լուծում: Նա, նվաստացնելով զուգընկերոջը, միևնույն է սիրում է նրան: Իհարկե, եթե տղամարդը փորձի ընդդիմանալ՝ նրան երկարատև դաստիարակություն է սպասվում, ինչպես նաև  կրքոտ հարաբերություններ՝ որպես խրախուսական մրցանակ:

Աֆրոդիտա

Նա իր սիրելիին տիրոջ դերում լինելու հնարավորություն է տալիս, տրվում է նրա թուլություններին: Սակայն երբեմն կառավարումն ու հսկողությունը իր ձեռքն է վերցնում, և արդեն ենթարկվելու հերթը զուգընկերոջինն է: