Թեյլոր Սվիֆթը՝ երաժշտությունը մեկընդմիշտ թողնելու երկընտրանքի առջև

Իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը պատմել է իր կյանքը վերջին երեք տարիների դժվարին փորձությունների մասին:

Գաղտնիք չէ, որ Սվիֆթը ամենաշատ քննադատվող աստղերից մեկն է, սակայն քչերին է հայտնի, որ երգչուհին լրջորեն մտածել է երաժշտությունը մեկընդմիշտ թողնելու մասին:

«Ես իսկապես շատ էի մտածում այդ մասին: Ես կարծում էի, որ բառերն ինքնաարտահայտվելու իմ միակ միջոցն են, սակայն ցանկացած բառ, որը ես ասում կամ գրում էի, միևնույն է՝ իմ դեմ էր շրջվում: Մարդիկ սիրում են ատել: Նրանք զվարճանում են ինձ ատելով՝ չնայած որ դրա համար ոչ մի պատճառ չունեն», – անկեղծացել է երգչուհին:

Աղբյուր՝ marieclaire.com