
Թեյեր, որոնք նպաստում են ազատվել ավելորդ քաշից
Թեյը դրական ազդեցություն է թողնում առողջության վրա, մասնավորապես այն կանխում է արյան կարմիր բջիջների վնասվելուն և նվազեցնում է սրտի զանազան հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը:
Առկան են որոշ ուսումնասիրություններ, որոնք կապում են թեյ խմելը քաշի կորստի և որովայնի ճարպից ազատվելու հետ: Նաև ուսումնասիրվել է, թե թեյի ո՞ր տեսակներ են ավելի արդյունավետ: Ձեզ ենք ներկացանում այն թեյերը, որոնք նպաստում են ազատվել ավելորդ քաշից և որովայնի ճարպից:
Կանաչ թեյ
Կանաչ թեյը ամենաարդյունավետ թեյերից մեկն է, երբ խոսքը գնում է ավելորդ քաշ կորցնելու մասին: Կանաչ թեյը պարունակում է չափազանց բարձր մակարդակի կատեչիններ, որոնք բնական հակաօքսիդանտներ են և բարելավում են ձեր նյութափոխանակությունը, որին զուգակցում է ճարպերի այրումը, հատկապես որովայնի տարածքում:
Կանաչ թեյը պարունակում է նաև կենսաական ակտիվ նյութեր, ինչպիսիք են կոֆեինը և EGCG- ն, որոնք դրական են ազդում ձեր նյութափոխանակության վրա: Բացի այդ, կանաչ թեյի մեջ պարունակվող նյութերը մեծացնում են հորմոնների մակարդակը, որոնք ազդում են ճարպերի այրման գործընթացին:
Պուեր թեյ
Պուեր անունով թեյը, որն իր անունը ստացել է Յունան նահանգի նույնանման անուն ունեցող քաղաքից, պատկանում է չինական սև թեյի ընտանիքին և ունի հանգստացնող, հողային բույր: Որքան երկար է պահպանվում պուեր թեյը, այնքան բույրն ավելի ուժգնանում է:
Որոշակի ուսումնասիրություններ կատարվել են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա, որոնք ցույց են տվել, որ այս թեյը նպաստում է քաշի կորուստին: Այն ճնշում է ճարպաթթուների սինթեզը, որն այնուհետև ազդում է լիպոգենեզի գործընթացի վրա` ճարպը էներգիա վերածելու գործընթացից գրեթե անմիջապես հետո: Սա կանխում է քաշի ավելացումը, ավելին՝ նաև պարզվել է, որ այս թեյն իջեցնում է արյան շաքարը և արյան տրիգլիցերիդի մակարդակը:
Սև թեյ
Սև թեյը հարուստ է հակաօքսիդիչներով, որոնք կոչվում են ֆլավոնոիդներ կամ այլկերպ հայտնի են որպես պոլիֆենոլներ, որոնք առողջարար են և ուղղակիորեն ազդում են քաշի կորստի վրա: Ավելին, սև թեյի մեջ առկա պոլիֆենոլները օգնում են աղիների ճարպաթթուների արտադրությանը, որն էլ իր հերթին բարձրացնում է նյութափոխանակությունը:
Oolong թեյ
Oolong կոչվող թեյը չինական թեյի ավանդական տեսակ է, որը մասամբ օքսիդացվում է: Այն հաճախ նկարագրվում է որպես մրգային, անուշահոտ և շատ յուրօրինակ բույր ունեցող թեյ: Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այս թեյը կարող է նպաստել քաշի կորստին ՝ բարելավելով ճարպի այրման գործընթացը և արագացնելով նյութափոխանակությունը: Այն իր մեջ պարունակում է պոլիֆենոլները, որոնք էլ հենց պատասխանատու են քաշի կորստի համար:
Սպիտակ թեյ
Սպիտակ թեյը շատ թեթև վերամշակվող թեյի տեսակ է, որն իր համով տարբերվում է թեյի այլ տեսակներից: Այն ունի նուրբ, թեթև և քաղցր համ: Սպիտակ թեյի օգուտները տարիների ընթացքում լավ ուսումնասիրվել են, որի արդյունքում պարզ է դարձել, որ այն ազդում է ինչպես առողջության բարելավման գործընթացին, այնպես էլ նաև քաղցկեղի բջիջների ձևավորման կանխարգելմանը:
Սպիտակ թեյը և կանաչ թեյը ունեն նույն քանակությամբ կատեչիններ, որոնք էլ նպաստում են արագ և արդյունավետ քաշի կորստին:
Ավելին, սպիտակ թեյը արդյունավետորեն խանգարում է նոր ճարպային բջիջների ձևավորմանը և քանի որ նոր ճարպային բջիջների ձևավորումը կրճատվում է, քաշի ավելացումը նույնպես նվազում է:
Rooibos թեյ
Rooibos թեյը բուսական թեյ է, որը պատրաստված է տերևներից և հարավաֆրիկյան բույսերից։ Այն հիմնականում օգտագործվում է քաշի կորստի համար: Այն նաև հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպիսիք են ասպալաթինը և նոոֆագինը, որոնք պատասխանատու են մաքրելու թթվածնի վնասակար ազատ ռադիկալները, որոնք հակված են վնասել ԴՆԹ-ն: