Թարմ մրգային սմուզի

Անգամ եթե ուշ եք արթնացել և շտապում եք աշխատանքի, մի մոռացեք նախաճաշի մասին, չէ որ այն չափազանց կարևոր է:  Նախաճաշը բաց թողնելու սովորությունը շատ սխալ է, հենց այդ պատճառով էլ առաջարկում ենք ձեզ այն փոխարինել թարմ մրգերից պատրաստված սմուզիներով:

Ձեզ ենք ներկայացնում ենք առողջարար սմուզիի բաղադրատոմս, որը շատ հարմար է նախաճաշի համար:

 

Անհրաժեշտ բաղադրիչները` 2 բաժին սմուզի պատրաստելու համար

3 կիվի

1 բանան

2 բաժակ սպանախ (450 գ)

1 բաժակ կաթ (240 մլ)

1 բաժակ պարզ հունական յոգուրտ (285 գ)

 

Պատրաստման եղանակը.

  1. Սառեցնել մրգերը (մրգերը կարող եք սառցախցիկում պահել մինչև 8-12 ամիս):
  2. Կաթն ու սպանախը հարել բլենդերի օգնությամբ մինչև համասեռ զանգված դառնալը:
  3. Այնուհետև ավելացնել հունական յոգուրտը և սառեցված մրգերը:
  4. Վայելելու ճիշտ ժամանակն է:

Աղբյուր՝ tasty.co