Ընտանիքում առաջնեկը լինելու առավելությունները

Երեխաների զարգացման խնդիրը գիտնականների շրջանում քննարկվող հիմնական թեմաներից է: Անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առաջնեկները շատ հաճախ ավելի ընդունակ են լինում, քան նրանց կրտսեր քույրերն ու եղբայրները:

Էդինբուրգի (Իռլանդիա) և Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանների գիտնականները պարզել են, որ ավագ երեխաներն ավելի զարգացած մտավոր ունակություններ ունեն կրտսեր երեխաների համեմատ և ավելի լավ արդյունքներ են ցուցադրում IQ թեստերով:

Գիտնականները կարծում են, որ սա կարող է կապված լինել նրա հետ, որ առաջին երեխայի խնամքի և զարգացման համար ծնողներն ավելի շատ ջանք են գործադրում։ Եվ թեև զգայական մակարդակում ծնողները փորձում են միանման վերաբերմունք ցուցաբերել իրենց բոլոր երեխաներին, միևնույն է՝ առաջնեկներն ավելի շատ ուշադրություն են ստանում, ինչը զգալիորեն խթանում է նրանց մտավոր ունակությունները:

Գիտնականներն իրենց ուսումնասիրություններում օգտագործել են ԱՄՆ Աշխատանքային վիճակագրության բյուրոյի տվյալները: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են մինչև 14 տարեկան մոտ 5000 երեխաների տվյալներ: Հաշվի են առնվել երեխաների ընտանեկան իրավիճակը և նրանց սոցիալ-տնտեսական պայմանները։

Պետք է նշել նաև, որ առաջնեկների նկատմամբ ցուցաբերվող անսահման ուշադրությունը նաև վատ կողմեր ունի: 2009 թվականին անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնողներն ավագ երեխաների վրա ավելի մեծ ճնշում են գործադրում գնահատականների պատճառով, քան կրտսեր երեխաների վրա:

Աղբյուրը՝ cosmopolitan.ru