
Էստրոգենի չափազանց կարևոր դերը կնոջ օրգանիզմում
Էստրոգենը կնոջ կարևորագույն սեռական հորմոններից է, որն արտադրվում է մակերիկամներում, ճարպային բջիջներում և ձվարաններում։ Էստրոգենի քանակն օրգանիզմում տատանվում է յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ժամանակ, և դրա կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել տհաճ հետևանքների:
Էստրոգենի բարձր մակարդակն օրգանիզմում սովորական երևույթ է դեռահասների և հղիների մոտ։ Այս հորմոնի չափազանց մեծ քանակությունը կարող է հանգեցնել քաշի ավելացման և նույնիսկ որոշ ձվարանային գոյացությունների առաջացման։
Ցածր էստրոգենը դաշտանադադարի բնորոշ ցուցանիշ է: Այն արտացոլում է դաշտանի բացակայությունը, հեշտոցի չորությունն ու լիբիդոյի անկումը։ Բացասական հետևանքները կարող են կանխվել սննդային հավելումների, բժշկի կողմից նշանակված հորմոնալ թերապիաների միջոցով: