Էն Հեթուեյը քննարկում է հղիության ընթացքում իր ունեցած դժվարությունները

Շաբաթներ առաջ Էն Հեթուեյը հայտարարել էր, որ ամուսնու՝ Ադամ Շուլմանի հետ միասին սպասում է իր երկրորդ երեխային՝ ինստագրամում տեղադրելով իր փորիկով լուսանկարը և նշելով, որ հղիության ճանապարհն այդքան էլ հեշտ չէ:

Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի ամառային մամուլի շրջագայության ընթացքում դերասանուհին կիսվեց հղիության ընթացքում ունեցած իր դժվարություններով:

Ըստ նրա՝ հղիության մասին խոսելիս միայն նշվում է հղիության մի կողմը՝ երջանիկ պահերը, որոնք պարգևում է երեխայի ծնունդը: Սակայն բոլորը լռում են մինչ այդ պահը կատարվող բաների մասին: «Իրականում դրանցից շատերը ցավոտ են: Կարծում եմ՝ ցավն այն է, որ այդ կանայք զգում են, թե միայն իրենք են անցնում այդ ամեն ինչի միջով»,- դերասանուհին ասել է Entertainment Tonight-ին:

«Ես պարզապես ուզում եմ, որ այդպիսի մարդիկ իմանան, որ նրանք նույնպես իմ պատմության մի մասն են, և որ իմ պատմությունը նույնպես միշտ չի եղել լցված ուրախ պահերով», – հավելել է դերասանուհին:

Աղբյուր՝ Elle