
Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան ցույց են տվել իրենց փոքրիկ երկվորյակներին
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը մեր ժամանակների ամենագրավիչ տղամարդկանցից և ցանկալի փեսացուներից մեկն է, սակայն արդեն 16 տարի է նրա սիրտը պատկանում է ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովային։ Վերջինս անցյալ տարվա վերջում երջանկացրեց երգչին՝ նրան պարգևելով երկվորյակներ Նիկոլասին և Լյուսիին։
Էնրիկեն փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել փոքրիկների հետ․նա նույնիսկ մտածում է երգչի կարիերան ավարտելու մասին։ Երգիչը սիրում է կերակրել, լողացնել երեխաներին, ինչպես նաև ֆուտբոլ դիտել նրանց հետ։
Միակ տարաձայնությունը, որը եղել է զույգի միջև, տևել է հարյուր քսան րոպե՝ աշխարհի առաջնության Իսպանիա-Ռուսաստան խաղի ժամանակ, երբ նրանցից յուրաքանչյուրը սատարում էր իր ազգային հավաքականը։
Էնրիկեն և Աննան հաճախ են կիսում իրենց երեխաների նկարները սոցիալական ցանցերում իրենց հետևորդների հետ: Բոլոր նկարներում ընտանիքը ամուր և երջանիկ է թվում:
Աղբյուր` lemurov.net