Հայաստան այցելած СNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը ինքնասպան է եղել

СNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, ինքնասպան է եղել: Նրա ընկերը` ինքնասպան եղած 61-ամյա Բուրդենին հայտնաբերել է հյուրանոցի համարում: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրքերի հեղինակ, ճանապարհորդ ու հաղորդավար Էնթոնի Բուրդենը «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» ամերիկյան հայտնի հաղորդման թողարկում էր նկարահանել՝ նվիրված Հայաստանին և Արցախին: Նշենք նաև, որ Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան ներառել էին «սև ցուցակում»: