Էլեն դը Ջեներեսը մեկ ելույթի համար վաստակել է 20 միլիոն դոլար

Էլեն դը Ջեներեսը այս տարի վաստակել է 87 միլիոն դոլար։ Այս մասին է գրում հեղինակավոր «Forbes» պարբերականը:

Հեռարձակող ընկերություններից մեկը 20 միլիոն դոլար է հատկացրել Էլեն դը Ջեներեսին այս տարվա սթենդ-ափի համար՝ դարձնելով նրան առաջին և միակ կին կատակերգուն, ով վաստակել է  այդքան գումար ընդամենը միանգամյա սթենդ-ափի համար:

«Արդեն 15 տարի է անցել, ինչ ես վերջին անգամ սթենդ-ափ եմ ունեցել», – ասել է դը Ջեներեսը:

Ի դեպ նա հայտնի է որպես 15-րդ ամենաբարձր վարձատրվող շոուբիզնեսի ներկայացուցիչ և համարվում է Ամերիկայի ամենահարուստ կանանցից մեկը, ով ինքնուրույն է հասել բարձունքների։