Զուգընկերոջից առանձին քնելը կարող է բարելավել Ձեր հարաբերությունները

Շատ զույգեր, ովքեր խանգարում են միմյանց գիշերային հանգիստը, խորհուրդ է տրվում քնել առանձին, որը կօգնի ոչ միայն իրենց քնին, այլև իրենց հարաբերություններին:

Որպես զույգ, եթե դուք կարողանում եք գիշերը քուն մտնել առանց միմյանց քունը խանգարելու, ապա դա հիանալի արդյունք է: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ձեր հարաբերությունները ավելի լավն են, քան այն զույգինը, ով առանձին է քնում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները խորհուրդ են տալիս մեծահասակներին առնվազն յոթ ժամ քնել մեկ գիշերվա ընթացքում, որի պակասը կարող է ազդել նրանց առողջության վրա:

2016թ.-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քնի հետ կապված խնդիրները և հարաբերությունների հետ կապված խնդիրները սկսվում են միաժամանակ և 2013թ.-ի մեկ այլ ուսումնասիրություն ևս վկայում է այն մասին, որ, երբ զուգընկերը ունենում է խանգարված քուն մյուս զուգընկերոջ պատճառով, ապա դա հաջորդ օրը հանգեցնում է վիճաբանության։

Շատ զույգեր հիմնականում բողոքում են մյուս զույգի խռմփոցից, քնելու ժամերի տարբերություններից և անկողնում սահմանափակ շարժվելու հնարավորությունից:

Ահա այս դրդապատճառների արդյունքում էլ շատ զույգեր որոշում են կայացնում առանձին քնել: Իրականում սա ավելի դրական ազդեցություն է ունենում հարաբերությունների վրա՝ ապահովելով յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակությամբ քուն։

Առողջության տեսանկյունից, առողջ քունը կարևոր է սրտի և արյան անոթների վերականգնման, ճարպակալման ռիսկի նվազեցման, ակտիվ գործունեության ծավալման և առողջ իմունային համակարգի խթանման համար։

Ձեր առողջությունը կարող է տուժել խանգարված քնի պատճառով, այնպես որ խորհուրդ ենք տալիս հետևել վերոնշյալ կանոններին:

Աղբյուր՝ Goodhousekeeping