
Զգեստապահարանը թարմացնելու համար ամառային հանդերձանքի գաղափարներ
Նոր սեզոն, նոր զգեստապահարան:
Արդեն ժամանակն է ձեր զգեստապահարանը թարմացնել ամառային նոր ոճային հագուստներով։ Ուստի պատրաստել ենք այս տարվա ամենաթեժ թրենդերը և ամառային հագուստիգաղափարները՝ նոր թրենդային հանդերձանք ստանալու համար։
Այս ամառվա համար կատարյալ են թույլ և չընդգծող ջինսերը՝ ավելի հանգիստ և թեթև զգալու համար: Ավելի ազատ ոճի տեսք կարող եք ստանալ՝ համադրելով ջինսը սպիտակ տոպով և սև աքսեսուարներով։
Իհարկե, ի՞նչ ամառ առանց մինի զգեստների։ Իսկ նրանց համադրումը ամառային գլխարկների հետ ուղղակի լիարժեք տեսք կտա ձեզ ամառային այս շոգ եղանակին լողափ կամ պիկնիկ գնալու համար։
Ամառը հիանալի սեզոն է համարձակ հագուստ կրելու համար։ Կարող եք համադրել օրինակ այսպիսի համարձակ գույները՝ գեղեցիկ ամառային բարձրակրունկների հետ։
Այսպիսի լայն թևերով սպիտակ վերնաշապիկները դարձել են այս ամառվա պարտադիր հագուստներից մեկը, որոնք կարող եք համադրել խակի տաբատով և սպորտային կոշիկներով, ինչպես նաև այն գեղեցիկ կնայվի նույնիսկ հասարակ ջինսե տաբատի կամ կարճ շորտերի հետ:
Իհարկե այս տարվա անփոխարինելի տենդեցներից է ոտքից գլուխ սպիտակ հանգնվելը:
Աղբյուր՝ harpersbazaar.com