
Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթն արդեն հասանելի է
Հունիսի 18-ին «Դը Ալեքսանդր» հյուրանոցային համալիրում «Sidon Travel» ընկերությունը ներկայացրեց «Germania» ավիաընկերության մուտքը հայկական շուկա, որը հունիսի 17-ից կանոնավոր կերպով իրականացնում է Բեռլին – Երևան – Բեռլին երթուղով չվերթներ։
«Germania» ավիաընկերության մուտքը հայկական շուկա բացում է նոր հորիզոններ Հայաստանի զբոսաշրջային շուկայի զարգացման համար։
Ավիաընկերությունը տարբերվում է իր սպասարկման բարձր որակական հատկանիշներով և մատչելիությամբ։
Շնորհավորում ենք «Germania» ավիաընկերության նորամուտը և մաղթում ենք կայուն զարգացում, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում «Sidon Travel» ընկերությանը՝ ընձեռած հիանալի հնարավորության համար։ Բարեհաջող թռիչքներ և վայրէջքներ։
Թռիչքների վերաբերյալ հավելյալ տեղեկություներ ստանալու համար, կարող եք այցելել հետևյալ հղոմով` https://www.facebook.com/sidontravel.am/?ref=br_rs