Երկրպագուհին մեղադրել է ռեփեր Դրեյքին սեքսուալ բռնության մեջ

32-ամյա կանադացի ռեփեր Դրեյքի երկրպագուհին մեղադրում է երգչին իր հանդեպ սեքսուալ բռնություն կատարելու մեջ։ Ըստ տուժողի խոսքերի՝ Դրեյքը առաջարկել է նրան 380 հազար ԱՄՆ դոլար աղջկա լռության դիմաց։ Ռեփերը դեռևս իրավիճակը չի մեկնաբանել։

Լեյլա Լեյսը պնդում է, որ ոտնձգությունը տեղի է ունեցել ռեփերի «Boy Meets World» շրջագայության ժամանակ։ Լեյլան Դրեյքի հետ ծանոթացել է ռեփերի` Մանչեստերում կայացած համերգի ժամանակ։  Նա Դրեյքին մեղադրում է ֆետիշիզմի մեջ և պնդում, որ երգիչը սեռական շեղումներ ունի։

Դրեյքը և Լեյլա Լեյսը

Դրեյքի ներկայացուցիչն անդրադարձել է տեղի ունեցած սկանդալին և ասել, որ աղջիկը ստում է և անվանել է նրան «խելագար երկրպագուհի»։ Ներկայացուցչի խոսքերով Դրեյքը Լեյլային գումար առաջարկելու խնդիր չի ունեցել, քանի որ ոչինչ էլ տեղի չի ունեցել և ոստիկանությունը նրան անմեղ է ճանաչել։

Հիշեցնենք, որ այս սկանդալը երգչի կյանքում առաջինը չէ։ Մի քանի տարի առաջ համացանցում թնդում էին ռեփերի մասին լուրերը, որ նա անօրինական որդի ունի պոռնո-աստղից։ Երգիչը երկար ժամանակ հերքում էր ստեղծված լուրերը, սակայն որոշ ժամանակ հետո ճանաչել է իր հայրությունը։

Աղբյուր՝ glamour.ru