Երկու րոպեում քնելու ռազմական գաղտնիքը

Արագ քնելն, իրականում, հմտություն է, որին շատ քչերն են տիրապետում:

Ընդամենը երեք քայլերից բաղկացած այս մեթոդն օգտագործվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից, քանի որ շատ հաճախ զինվորները ստիպված են քնել ոչ այնքան հանգիստ միջավայրներում, օրինակ, մարտադաշտում, երբ անհրաժեշտ է հանգստանալ և արագ վերականգնել ուժերը:

  1. Թուլացրեք ձեր դեմքի բոլոր մկանները, այդ թվում նաև լեզուն, ծնոտը և աչքերի շուրջ գտնվող մկանները:
  2. Խորը շունչ քաշեք՝ թուլացնելով նախ կրծքավանդակը, ապա նաև ոտքերը:
  3. Մոտ 10 վայրկյան փորձեք մաքրել ձեր միտքը, այնուհետև մտածեք հետևյալ երեք պատկերներից մեկի մասին՝
  • դուք հանգիստ լողում եք լճում, իսկ ձեր գլխավերևում միայն պարզ երկինքն է,
  • դուք պառկած եք թավշյա ճոճանակի վրա բոլորովին մութ սենյակում,
  • մոտ 10 վայրկյան ինքներդ ձեզ համար կրկնեք՝ «մի մտածիր, մի մտածիր, մի մտածիր»:

Նշենք նաև, որ արագ քնելու այս տեխնիկային տիրապետելու համար ձեզնից 6 շաբաթ կպահանջվի:

Աղբյուր՝ elle.com